Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կախլիկը սովորել է քաղաքական և հասարակական գիտությունների քոլեջում, 1946 թվականին ընդունվել Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցը, որն ավարտել է 1950 թվականին[9]։ 1956 թվականից աշխատանքի է անցել «Բառանդով» կինոստուդիայում, որպես ռեժիսորի օգնական կամ երկրորդ ռեժիսոր՝ ընկերակցել է Յոզեֆ Մախին, Բոժիվոյ Զեմանին[10]։ 1961 թվականին, արդեն իբրև գլխավոր ռեժիսոր, նկարահանել է Červnové dny գեղարվեստական կինոնկարը[11]։ Ռեժիսորական աշխատանքով զբաղվել է մինչև 1988 թվականը[12]։ Ընդհանուր առմամբ նկարահանել է տարբեր ժանրերի (կատակերգություն, արկածային, հեքիաթ, պատմական) 21 ֆիլմ։ 1961-1983 թվականներին հեղինակել է բազմաթիվ սցենարներ։ Իր ողջ կյանքի ընթացքում գրել ու հրատարակել է հինգ գիրք։ 1971-1992 թվականներին դասախոսել է կատարողական արվեստների ակադեմիայում։ Պաշտոնավարել է նաև որպես Չեխոսլովակիայի թատրոնի, կինոյի, ռոդիոյի և հեռուստատեսության աշխատողների միության կինո-ռադիո-հեռուստատեսության բաժանմունքի նախագահ։
Կախլիկը մահացել է 2022 թվականի ապրիլի 20-ին՝ 99 տարեկան հասակում[17]։ Նա ամուսնացած էր դերասանուհի Կվետոսլավա („Կվետա“) Հոուդլովայի հետ[18] Their daughter Kateřina Kachlíková (cs) (born 1953) is a Czech mezzo-soprano.[19]:
1973 — Ռիսկի գնացող մրցարշավորդը / Jezdec formule risk
1973 — Ոճրագործություն «Կապույտ աստղ»-ում / Zlocin v Modré hvezde
1974 — Քսանիններորդը / Dvacátý devátý
1976 — Մեր ծերուկ Յոզեֆը / Nás dedek Josef
1977 — Մորավյան երկրի մասին / O moravské zemi
1978 — Քեֆ-ուրախություն մինչև առավոտ / Radost az do rana (по В. Параке)
1979 — / Na koho to slovo padne…
1980 — Հրդեհներ ու մոխրակույտեր / Požáry a spáleniště (podle Jiřího Švejdy)
1982 — Հրաշք արկած/ Kouzelné dobrodružství /Cena za nejlepší kameru a Cena za nejlepší film od Organizace producentů na filmovém festivalu v San Sebastian 1982/