Անտոնինա Դոմանսկայա լեհ.՝ Antonina Domańska | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1853[1][2][3] |
Ծննդավայր | Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 26, 1917 |
Մահվան վայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Ռակովիցկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան և ![]() |
Երկեր | Q9293019? |
Մասնագիտություն | մանկագիր և գրող |
Ծնողներ | հայր՝ Aleksander August Kremer? |
![]() |
Անտոնինա Դոմանսկայա (ռուս.՝ Доманская, Антонина, 1853[1][2][3], Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն - հունվարի 26, 1917, Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ մանկագիր։
1865 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Կրակով։ Ամուսնացել է Կրակովի համալսարանի պրոֆեսոր, բժշկագիտության դոկտոր, Կրակով քաղաքային մագիստրատի խորհրդական Ստանիսլավ Դոմանսկու հետ։
Առաջին անգամ սկսել է իր պատմությունները հրապարակել «Ընտանեկան երեկոներ» ամսագրում։
Ճանաչում է ձեռք բերել երեխաների և պատանիների համար պատմական և արկածային գեղարվեստական ստեղծագործությունների շնորհիվ։ Գրողի պատմվածքների, վիպակների և վեպերի սյուժեները կառուցվել են ըստ Լեհաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած հայտնի պատմական իրադարձությունների և գործիչների։
Ակտիվորեն մասնակցել է գրական և գեղարվեստական կյանքին, որն այդ ժամանակ Կրակովում կենտրոնացած էր նրա եղբորորդու՝ Լուցիան Ռիդելի շուրջ։
Ստանիսլավ Վիսպյանսկու «Հարսանիք» (1901) պիեսի կերպարներից մեկի` խորհրդատուի նախատիպն է, մի կնոջ, որն առհասարակ չի հասկանում գյուղական կյանքի բնույթն ու գյուղացու մտածելակերպը։
Մահացել է Կրակովում և թաղված է Ռակովիցյան գերեզմանատանը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնինա Դոմանսկայա» հոդվածին։ |
|