Անտոնիո Ազարա իտալ.՝ Antonio Azara | |
![]() | |
Կուսակցություն՝ | Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | մագիստրատ, քաղաքական գործիչ և դատավոր |
Ծննդյան օր | հունվարի 18, 1883 |
Ծննդավայր | Տեմպիո Պաուզանիա, Սասսարի, Սարդինիա, Իտալիա |
Վախճանի օր | փետրվարի 20, 1967 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ի ծնե անուն | իտալ.՝ Antonio Azara |
Անտոնիո Ազարա (իտալ.՝ Antonio Azara, հունվարի 18, 1883, Տեմպիո Պաուզանիա, Սասսարի, Սարդինիա, Իտալիա - փետրվարի 20, 1967, Հռոմ, Իտալիա[1]), իտալացի իրավաբան և քաղաքական գործիչ, արդարադատության նախարար (1953-1954)։
Անտոնիոն ծնվել է 1883 թվականի հունվարի 18-ին Սարդինիայում։ 1906 թվականին ստանում է իրավաբանական բարձրագույն կրթություն, իսկ 1908 թվականին Սարդինիայում սկսում աշխատել Կուարտու Սանտ Էլենայի դատարանում։ 1909 թվականին նա դարձավ Ջենովայի դատարաններից մեկի դատավոր՝ զբաղվելով քաղաքացիական և քրեական իրավունքի ոլորտով[2]։ 1919 թվականին Անտոնիոն ստանում է արդարադատության նախարարությունում աշխատելու հրավեր։
1943 թվականին հրաժարվեց անդամակցել Իտալիական սոցիալական հանրապետության Գերագույն դատական մարմին և 1944 թվականի հունիսին վերադարձավ ակտիվ աշխատանքի՝ ամերիկական և բրիտանական զորքերի Հռոմ ներխուժումից հետո։
1948 թվականի ապրիլի 18-ին համամասնական կարգով ընտրվում է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր՝ Սարդինիայի ընտրատարածքից։ Դրանից հետո երեք անգամ վերաընտրվեց պատգամավորի պաշտոնում։
1952 թվականի նոյեմբերի 12-ին դարձավ գերագույն վճռաբեկության դատարանի դատավոր[3]։
1953 թվականի օգոստոսի 17-ից մինչև 1954 թվականի հունվարի 18-ը Ազարան Ջուզեպե Պեանոյի կառավարությունում ընտրվում է արդարադատության նախարար։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Ազարա» հոդվածին։ |
|