Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 25, 1995 (29 տարեկան) կամ մարտի 18, 1995[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Թուրին, Իտալիա | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Ջենոա (վարձավճարով Մոնակոյից) | ||
Համար | 3 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2014 | Տորինո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2018 | Տորինո | 37 | (0) |
2014-2015 | → Չիտադելա | 38 | (1) |
2015-2016 | → Կալյարի | 15 | (0) |
2018-ներկա | Մոնակո | 7 | (0) |
2019 | → Նյուքասլ Յունայթեդ | 1 | (0) |
2019-ներկա | → Ջենոա | 5 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012-2013 | Իտալիա Մ18 | 6 | (0) |
2013 | Իտալիա Մ19 | 4 | (0) |
2014 | Իտալիա Մ20 | 1 | (0) |
2015-2017 | Իտալիա Մ21 | 13 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Անտոնիո Բարեկա (իտալ.՝ Antonio Barreca, մարտի 25, 1995 կամ մարտի 18, 1995[1], Թուրին, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Մոնակոյից վարձավճարով հանդես է գալիս Ջենոայի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։
Բարեկան Տորինոյի ակադեմիայի սան է։ 2014 թվականի հուլիսի 4-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Չիտադելային[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 21-ին՝ Իտալիայի գավաթի Սասուոլոյի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 1-ին՝ Մոդենայի դեմ խաղում[5]։ Հոկտեմբերի 4-ին` Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում Բարեկան դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, սակայն Չիտադելան պարտվեց 2-3 հաշվով[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 15-ին՝ Կարպիի դեմ խաղում[7]։ Դեկտեմբերի 24-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կատանիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[8]։ Չիտադելայի կազմում Բարեկան անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
2015 թվականի հունիսի 17-ին Բարեկան վարձավճարով տեղափոխվեց Կալյարի[9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 15-ին՝ փոխարինման մտնելով Տրապանիի դեմ խաղում[11]։ Առաջին հանդիպումը Կալյարիի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 17-ին՝ Նովարայի դեմ խաղում[12]։ Դեկտեմբերի 12-ին նա գոլային փոխանցում տվեց Լիվորնոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[13]։ 2015-16 մրցաշրջանում Բարեկան անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Կալյարիին հաղթել Սերիա B-ն[14]։
2016-17 մրցաշրջանում Բարեկան վերադարձավ Տորինո[15]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 13-ին՝ Իտալիայի գավաթի Պրո Վերչելիի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ փոխարինման մտնելով Էմպոլիի դեմ խաղում[17]։ 2017 թվականի հունվարի 12-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Միլանի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 87-րդ րոպեին[18]։ Տորինոյի առաջին թիմի կազմում Բարեկան անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի հուլիսի 10-ին Բարեկան 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 2 միլիոն եվրո[21][22]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց օգոստոսի 11-ին՝ Նանտի դեմ խաղում[23]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց նոյեմբերի 6-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բրյուգգեի դեմ խաղում[24]։ 2019 թվականի հունվարի 31-ին Բարեկան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Նյուքասլ Յունայթեդին[25][26][27][28]։ Ակումբի կազմում իր միակ հանդիպումը անցկացրեց փետրվարի 2-ին՝ փոխարինման մտնելով Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[29][30]։
2019 թվականի հուլիսի 11-ին Բարեկան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ջենոա[31][32][33]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռոմայի դեմ խաղում[34][35]։
Բարեկան ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[36]՝ անցկացնելով 3 հանդիպում[37]։ Իտալիան դուրս մնաց առաջնության կիսաեզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Իսպանիային[38][39]։
2019 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ[40]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Չիտադելա (վարձավճար) | 2014–15 | Սերիա B | 38 | 1 | 1 | 0 | — | 39 | 1 | |||
Կալյարի (վարձավճար) | 2015–16 | 15 | 0 | 2 | 0 | 17 | 0 | |||||
Տորինո | 2016–17 | Սերիա A | 28 | 0 | 2 | 0 | 30 | 0 | ||||
2017–18 | 9 | 0 | 0 | 0 | 9 | 0 | ||||||
Ընդհանուր | 37 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 0 | ||
Մոնակո | 2018–19 | Լիգա 1 | 7 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 0 |
Նյուքասլ Յունայթեդ (վարձավճար) | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 1 | 0 | |
Ջենոա (վարձավճար) | 2019–20 | Սերիա A | 5 | 0 | 0 | 0 | — | 5 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 103 | 1 | 6 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 110 | 1 |
Կալյարի
|
|