Անտոնիո Սիսերի իտալ.՝ Antonio Ciseri | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1821[1][2][3][…] |
Ծննդավայր | Ronco sopra Ascona, Իսոլե, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[4] |
Վախճանվել է | մարտի 8, 1891[5][6][2][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[7][4] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և համալսարանի դասախոս |
Ժանր | դիմապատկեր |
Աշակերտներ | Giulio Cantalamessa? |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
Antonio Ciseri Վիքիպահեստում |
Անտոնիո Սիսերի (իտալ.՝ Antonio Ciseri,հոկտեմբերի 25, 1821[1][2][3][…], Ronco sopra Ascona, Իսոլե, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[4] - մարտի 8, 1891[5][6][2][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[7][4]), շվեյցարական ծագումով իտալացի նկարիչ, մանկավարժ։
Անտոնիո Սիսերին ծնվել է հարավային Շվեյցարիայի Տիչինո կանտոնում։ Էռնեստո Բոնայուտիի մոտ նկարչություն սովորելու նպատակով 1833 թվականին մեկնել է Ֆլորենցիա։ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում նրա ուսուչիչները եղել են Նիկոլա և Պիետրո Բենվենուտիները և իտալական նազովրեցի շարժման հիմնադիրներից մեկը՝ Թոմազո Մինարդիին։
Հետագայում նա սովորել է Ջուզեպպե Բեցուոլիի մոտ, որը մեծ ազդեցություն է ունեցել Սիսերիի վրա։ 1839 թվականին ակադեմիայի ամենամյա մրցույթում Անտոնիոն ներկայացրել է երկու էսքիզ՝ «Լորենցո Մեդիչի մահը» և «Դանթեն Ջոտտոյի արհեստանոցում»։ 1843 թվականին նկարիչը հաղթող է ճանաչվել Տրիենալեի մրցույթում։
1849 թվականին նա ստեղծել մասնավոր արվեստի դպրոց սկսել պատրաստել երիտասարդ արվեստագետներ։ Նրա առաջին աշակերտներից է եղել Սիլվեստրո Լեգան։ 1852 թվականին նշանակվել է Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայի]պրոֆեսոր։ Նա պատրաստել է բազմաթիվ տաղանդավոր նկարիչների, այդ թվում՝ Անդրեա Լանդինին[8], Նիկոլո Կաննիչին, Ռաֆայելլո Սորբիին և այլք։
Պատմական ռեալիզմի և ռոմանտիզմի ոգով վրձնած նկարների հեղինակ է։ Նրա նկարներում գերակշռում են կրոնական թեմաները։ Նկարչի կրոնական նկարներն իրենց կոմպոզիցիոն կառուցվածքով ռաֆայելյան են, իսկ պատկերումը՝ գրեթե լուսանկարչական։ Նա բազմաթիվ նշանակալից հանձնարարություններ է կատարել Իտալիայի և Շվեյցարիայի եկեղեցինեչի համար։ Մի շարք դիմապատկերների հեղինակ է։ Նկարիչն իր դիմանկարներից մի քանիսը ներկայացրել է 1885 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին։
Նրա մասնագիտական աճը կապված է եղել Ֆլորենցիայի արվեստների ակադեմիայի հետ։
Սիսերիի ամենահայտնի կտավներն են «Յոթ Մակաբայեցի նահատակները և նրանց մայրը՝ Սուրբ Սողոմիա» (1863), «Ecce homo» («Ահա մարդը», 1871), «Քրիստոսի մարմնի տեղափոխումը գերեզման» (1883) և այլն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Սիսերի» հոդվածին։ |
|