Անտուան Սևրուգին | |
---|---|
Ծնվել է | 1851[1][2] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան[3] |
Մահացել է | 1933[4][5][6][…] |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Ծնողներ | Վասիլ Սևրուգին Աչին Խանում |
Երեխաներ | Դարվիշ |
Ստորագրություն | |
Antoin Sevruguin Վիքիպահեստում |
Անտուան Վասիլի Սևրուգին (Սերունյան, Սեգրուվյան, Սևրիոգին կամ Սևրագին, Անտուան խան Վասիլի, 1851[1][2], Թեհրան, Իրան[3] - 1933[4][5][6][…], Թեհրան, Իրան), իրանահայ լուսանկարիչ, ով հայտնի է եղել Իրանում Ղաջարիների դինաստիայի (1785-1925) կառավարման ժամանակ։
Անտուան Սևրուգինը (իսկական ազգանունը հայտնի չէ, Սևրյուգինը քաղաքական կեղծանուն է) ծնվել է Թեհրանում ռուսական դեսպանատանը՝ Վասիլ Սևրուգինի (ունի հայկական արմատներ) և արմատներով Ագուլիսցի Աչին Խանումի ընտանիքում։ Հայրը եղել է ռուս դիվանագետ Թեհրանում, ով ձիարշավի ժամանակ մահացել է դժբախտ պատահարից։ Ընտանիքը տեղափոխվել է Վրաստան, որտեղ Անտուանն ստացել է միջնակարգ կրթություն, սովորել է նկարչություն և զբաղվել է լուսանկարչությամբ։
Լուսանկարիչ Դմիտրի Երմակովի (1845-1916) ազդեցության ներքո Անտուանը տեղափոխվում է Պարսկաստան՝ ստեղծելու այդ երկրի կյանքի ու կենցաղի ֆոտովավերագրությունը։ Եղբոր Կոլյայի հետ մեկնում են Ադրբեջան, որտեղից անցնում են Քուրդիստան, Լոռեսթան։ 1883 թվականին եղբոր հետ միասին Թեհրանում հիմում են լուսանկարչատուն[7]։
Անտուան Սևրուգինը ամուսնացել է իրանահայ Լուիզա Գուրգենյանի հետ և ունեցել են 7 երեխա։
Սևրուգինի հաջողությունները գրավում են արիստոկրատիայի ուշադրությունը, և նրան հրավիրում են Նասր ադ Դին Շահի պալատ, որտեղ նա դառնում է պալատի բարձրաստիճան լուսանկարիչը՝ և արժանանանում «Խան» տիտղոսի։
Սևրուգինի աշխատանքները արժանանում են նաև միջազգային ուշադրության, որի արդյունքում Եվրոպայի էթնոգրաֆիկ թանգարանները ձեռք են բերում նրա դիմանկարչական գործերից իրենց գիտական հավաքածուն համալրելու համար։ Գերմանացի պատմաբան Ֆրիդրիխ Սարը պատվիրում է նրան ուղևորվել դեպի Պարսկաստանի հարավ և հարավ-արևմուտք և լուսանկարել Աքեմենյան և Սասանյան ժայռերը և Նաքշե-Ռուստամի գերեզմանները։
1908 թվականի հեղափոխության ժամանակ Սևրուգինի ֆուսանկարչատունն ավերվում և ոչնչանում է։ 7000 լուսանկարներից պահպանվում են 2000, որոնց մեծ մասը առգրավվում է Ռեզա-Շահ Փահլավիի կողմից։ Պահպանված 696 նեգատիվներ ցուցադրվում են Սմիթսոնյան ինստիտուտում։
Անտուան Սևրուգինը մահացել է 1933 թվականին երիկամների հիվանդությունից և թաղված է Թեհրանում։
2015 թվականին Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուն համալրվել է լուսանկարիչ Անտուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքներով[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Սևրուգին» հոդվածին։ |
|