Անրի Միշել Շապու ֆր.՝ Henri Chapu | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1833[1][2][3][…] |
Ծննդավայր | Լե Մե-սյուր-Սեն |
Վախճանվել է | ապրիլի 21, 1891[1][2][4][…] (57 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Փարիզի շրջան[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1860)[6] և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ, մեդալագործ և փորագրիչ |
Թեմաներ | քանդակագործություն[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Greece crowns Byron? և Bust of Christakis Zographou, Ioannina? |
Աշակերտներ | Eugène-Jean Boverie?, François Mouly?, Ede Kallós?, Իդա Մատտոն և Michel-Henri Jondet? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Q2933717? |
![]() |
Անրի Միշել Շապու(ֆր.՝ Henri Michel Antoine Chapu, սեպտեմբերի 29, 1833[1][2][3][…], Լե Մե-սյուր-Սեն - ապրիլի 21, 1891[1][2][4][…], Փարիզ, Փարիզի շրջան[5]), ֆրանսիացի քանդակագործ։
Շապուն սովորել է փարիզյան Գեղեցիկ արվեստների դպրոցում, այնպիսի ուսուցիչների մոտ ինչպիսիք են՝ Ժան Ժակ Պարադեն և Ֆրանցիսկ Ժոզեֆ Դյուրեն, ինչպես նաև նկարիչ Լեոնա Կոնեն։ 1855 թվականին Փարիզյան սալոնում տեղի է ուենում Շապուի դեբյուտը, որից հետո նրա աշխատանքներից մեկը ստանում է Հռոմեական մրցանակ։ Մրցանակը իրենից ներկայացնում է ուղևորություն Իտալիա սովորելու նպատակով։ Ֆրանսիա վերադառնալուց հետո Շապուն ստանում է պատվեր սեփական քաղաքի Առևտրի պալատը քանդակներով զարդարել, որի ժամանակ ստեղծում է Մեխանիակի քանդակը։ Քանդակագործը ստեղծել է իրավաբան Պեր Անտուան Բերեի քանդակը, որը գտնվում է փարիզյան Իրավաբանների պալատում։ Ժան Կուզենի քանդակը ստեղծել է Շապուն, որը 1880 թվականին տեղադրվում է Սենսե քաղաքում։ 1880 թվականին Շապուն ստանում է Պատվո լեգեոնի շքանշան։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Միշել Շապու» հոդվածին։ |
|