Անցունակ զինվոր, շախմատում զինվոր, որի ուղղաձիգում չկան հակառակորդի զինվորներ, իսկ հարևան ուղղաձիգներում կա՛մ չկան հակառակորդի զինվորներ, կա՛մ դրանք չեն հարվածում այն դաշտերը, որոնցով զինվորը պետք է անցնի և հասնի փոխարկման դաշտ[1][2]։
Գծապատկեր 1-ում անցունակ զինվորներ են սպիտակների b5, c4, և e5 և սևերի d4 զինվորները։
Որքան անցունակ զինվորը մոտենում է փոխարկման դաշտին, այնքան այն իրենից մեծ վտանգ է ներկայացնում։
Գծապատկեր 2-ում սպիտակների անցունակ զինվորը հասել է 6-րդ հորիզոնական, սակայն սպիտակների արքան փակել է նրա շարժվելու ճանապարհը։ Այստեղ սպիտակները Թg8+ քայլով հրապուրում են սևերի արքային, այնուհետև զինվորը շարժում առաջ՝ 1․Թg8+, Աxg8, 2.h7+, Աf8, 3.h8=Թ+, Աe7, 4. Թd8+, Աe6, 5.Թd6#։
Գծապատկեր 3-ում քայլը սևերինը լինելու դեպքում խաղը կավարտվեր ոչ-ոքի՝ 1․․․g6 քայլով։ Սակայն այստեղ քայլը սպիտակներինն է, նրանք զոհաբերում են երկու զինվոր և արդյունքում ստանում՝ 1. g6, fxg6 ( 1...hxg6 2.f6, gxf6 3.h6) 2. h6. gxh6 3. f6 հաղթանակ։