Ենթատեսակ | ապուր և սննդամթերք |
---|---|
Առաջացման երկիր | Աֆղանստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան և Հայաստան |
Āsh Վիքիպահեստում |
Աշ (պարս.՝ آش), խիտ ապուր/ռագու, որը սովորաբար մատուցվում է տաք վիճակում և հանդիսանում է իրանական խոհանոցի մի մաս։ Այն հանդիպում է նաև աֆղանական, ադրբեջանական, կովկասյան և թուրքական խոհանոցներում։
«Խոհարար» բառը պարսկերենում հնչում է որպես «օշպազ»։ Բառը պարսկերեն երկու բառերի համակցություն է «օշ» և «պազ» և բառացիորեն նշանակում է «մարդ, ով պատրաստում է օշ»[1][2]։ Ինչպես նաև «խոհանոց» բառը թարգմանվում է որպես «օշպազհանե», «օշպազ» և «հանե» բառերի համակցություն, որը նշանակում է տուն։
Աշի համար կարող են օգտագործվել տարբեր բաղադրիչներ, օրինակ՝ ցորենի արիշտա, քրքում, բանջարեղեններ (բրոկոլի, գազար, սոխ, նեխուր, սպանախ, սխտոր, հալապենյո), լոբազգիներ (սիսեռ, լոբի), կանաչեղեն (սամիթ, անանուխ, համեմ, լցոնած գինձ), յոգուրտ և մանրեցված գառան, տավարի կամ հավի միս[1][2][3][4]։
Կախված աշի տեսակից՝ այն կարող է պարունակել հացահատիկի, լոբազգիների (սիսեռ, լոբի, ոսպ), բանջարաղենների, լոլիկի, շաղգամի, կանաչեղենի (մաղադանոս, սպանախ, սամիթ, կանաչ սոխ, գինձ, չոր անանուխ), սոխի, բուսայուղի, սխտորի, քեսմեի (աշ-է ռեշտե) և համեմունքների տարբեր տեսակներ, ինչպիսիք են աղը, պղպեղը, քրքումը և զաֆրանը։
Աշը կարելի է համարել ամբողջական կամ առաջին ճաշատեսակ[2]։ Պարսկական խանութներում «Աշը» հաճախ կարելի է ձեռք բերել պահածոյացված[5], փոշու կամ սառեցված վիճակում։
Աֆղանական ապուրը հիմնականում պատրաստում են արիշտայով և տարատեսակ բանջարեղեններով լոլիկի արգանակի մեջ[6][7][8]։ Ապուրի աֆղանական տարբերակը ավելի հաճախ լինում է լոլիկներով կամ տոմատի արգանակով։ Նրան լցոնում են Չակոյով (յոգուրտի սոուս) և դաղձի չոր/մանրացված տերևներով։
Իրանական խոհանոցում հաշվառվում է ավելի քան 50 խիտ ապուր (աշ), իսկ աշ-է ռեպշտե, ամենահայտնի տեսակներից մեկն է[1]։ Մյուս հայտնի աշերը ներառում են հետևյալները՝ աշ-է-անար (նռան ռագու), աշ-է-դուգ, աշ-է-սակ (շոգեղաշած շպանատի ռագու), աշ-է-տորշ (ճակնդեղ, թթվեղեն)։ Աշի իրանական փոփոխակումը հաչախ լրացվում է կողմնակի ճաշատեսակով (նանա-դագ) տապակած անանուխի յուղով, սխտորի մանր կտորներով կամ շալոտ-չիփսերով[2]։ Քալե Ջուշ (պարս.՝ کلهجوش) կամ Քալջուշ (պարս.՝ کلجوش), տիպիկ պարսկական աշ, որը ներառում է միս (ըստ ցանկության), չորթան, կանաչ ոսպ, սպիտակ ճակնդեղ (հավաքված լեռներից) և սիսեռ[9]։