Աշխատակիցների հատուցումներ, աշխատակիցների, ներառյալ տնօրենները և կառավարչական անձնակազմը, մատուցած ծառայության դիմաց կազմակերպության կողմից ցանկացած ձևով տրվող փոխհատուցումներ[1]։
Աշխատակիցների հատուցումները պետք է լինի հետևյալ չորս տեսակներից մեկը`
Աշխատակիցների հատուցումները ներառում են նաև բաժնետոմսերի վրա հիմնված վճարման գործարքները, որոնց միջոցով աշխատակիցները ստանում են բաժնային գործիքներ (ինչպիսիք են բաժնետոմսերը կամ բաժնետոմսերի օպցիոնները), կամ կազմակերպության բաժնետոմսերի կամ այլ բաժնային գործիքների գնի վրա հիմնված գումարներով արտահայտված դրամական միջոցներ կամ կազմակերպության այլ ակտիվներ։
Կազմակերպությունը աշխատակիցների բոլոր այն հատուցումների ծախսումները, որոնց նկատմամբ աշխատակիցները հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կազմակերպությանը ծառայություններ մատուցելու արդյունքում ձեռք են բերել իրավունք, պետք է ճանաչի`
Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումները ներառում են այնպիսի հոդվածներ, ինչպիսիք են` աշխատավարձերը և սոցիալական ապահովության մասհանումները, կարճաժամկետ փոխհատուցելի բացակայությունները (ինչպիսիք են վճարովի տարեկան արձակուրդները և հիվանդության հետ կապված վճարովի արձակուրդները), երբ ակնկալվում է, որ բացակայությունները տեղի կունենան այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցել են համապատասխան ծառայությունը, շահույթի բաշխումները և պարգևավճարները, որոնք ենթակա են վճարման այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցել են համապատասխան ծառայությունը, ոչ դրամային հատուցումները (ինչպիսիք են բուժսպասարկումը, բնակարանով և ավտոմեքենայով ապահովումը, անվճար կամ մասնակի վճարումով ապրանքների կամ ծառայությունների տրամադրումը) ընթացիկ ժամանակաշրջանում աշխատող աշխատակիցների համար։
Հետաշխատանքային հատուցումները ներառում են, օրինակ՝ աշխատանքային գործունեությունը ավարտելու հետ կապված հատուցումները, ինչպիսիք են կենսաթոշակները, այլ հետաշխատանքային հատուցումներ, ինչպիսիք են հետաշխատանքային կյանքի ապահովագրությունը և հետաշխատանքային բուժսպասարկումը։
Հետաշխատանքային հատուցումների պլանները դասակարգվում են կամ որպես սահմանված մասհանումների պլաններ, կամ որպես սահմանված հատուցումների պլաններ` կախված դրանց հիմնական պայմաններից։
Սահմանված մասհանումների պլանները հետաշխատանքային հատուցումների պլաններ են, որոնց համաձայն կազմակերպությունը ֆիքսված մասհանումներ է կատարում որևէ առանձին կազմակերպության (հիմնադրամի) և չունի իրավական կամ կառուցողական պարտականություն` կատարելու հետագա մասհանումներ կամ կատարելու հատուցումների ուղղակի վճարումներ աշխատակիցներին, եթե հիմնադրամը չունենա բավարար ակտիվներ, որպեսզի վճարի աշխատակիցների բոլոր հատուցումները` կապված ընթացիկ և նախորդ ժամանակաշրջաններում աշխատակցի ծառայության հետ։ Աշխատակցի կողմից ստացվող հետաշխատանքային հատուցումների գումարը որոշվում է կազմակերպության (հնարավոր է` նաև աշխատակցի) կողմից հետաշխատանքային հատուցումների պլանին կամ ապահովագրողին վճարված մասհանումների գումարով` այդ մասհանումներից առաջացող ներդրումների հատույցի հետ միասին։
Սահմանված հատուցումների պլանները սահմանված մասհանումների պլաններից տարբեր հետաշխատանքային հատուցումների պլաններ են։ Ըստ սահմանված հատուցումների պլանի` կազմակերպությունը պարտականություն ունի տրամադրելու համաձայնեցված հատուցումներ ընթացիկ ժամանակաշրջանում աշխատող և նախկին աշխատակիցներին, և ակտուարային ռիսկը (որ հատուցումները կլինեն ակնկալվածից շատ կամ քիչ) և ներդրումային ռիսկը (որ հատուցումները ֆինանսավորելու համար առանձնացված ակտիվներից հատույցները կտարբերվեն ակնկալիքներից), ըստ էության, կրում է կազմակերպությունը։ Եթե ակտուարային կամ ներդրումային փորձի արդյունքները ակնկալվածից ավելի վատ են, ապա կազմակերպության պարտականությունը կարող է աճել, և հակառակը` եթե ակտուարային կամ ներդրումային փորձի արդյունքները ակնկալվածից ավելի լավ են, ապա կազմակերպության պարտականությունը կարող է նվազել։
Աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումները ներառում են, օրինակ՝ երկարաժամկետ փոխհատուցելի բացակայությունները, ինչպիսիք են երկարամյա ծառայության համար տրվող արձակուրդը կամ գիտական (ստեղծագործական) աշխատանքների համար տրվող արձակուրդը, երկարամյա ծառայության համար հատուցումները, երկարաժամկետ անաշխատունակության նպաստները, շահույթի բաշխումները և պարգևավճարները, որոնք ենթակա են վճարման այն ժամանակաշրջանի ավարտից տասներկու կամ ավելի ամիսներ հետո, որում աշխատակիցները մատուցել են համապատասխան ծառայությունը, հետաձգված փոխհատուցումները, որոնք ենթակա են վճարման այն ժամանակաշրջանի ավարտից տասներկու կամ ավելի ամիսներ հետո, որում դրանք վաստակվել են։
Կազմակերպությունը աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումների գծով պետք է ճանաչի պարտավորություն` չափված հետևյալ մեծությունների զուտ հանրագումարով`
Կազմակերպությունը պետք է ճանաչի ժամանակաշրջանի ընթացքում պարտավորության զուտ փոփոխությունը` որպես ժամանակաշրջանի ընթացքում աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումների արժեք, բացառությամբ ժամանակաշրջանի ընթացքում աշխատակիցներին վճարված հատուցման կամ գործատուից ստացված մասհանումներին վերագրվող փոփոխությունը։ Այդ արժեքն ամբողջությամբ ճանաչվում է շահույթում կամ վնասում որպես ծախս, եթե ՖՀՄՍ-ները չեն պահանջում, որ այն ճանաչվի որպես ակտիվների, օրինակ` պաշարների կամ հիմնական միջոցների արժեքի մի մաս։
Կազմակերպությունը կարող է օրենսդրությամբ, աշխատակիցների կամ նրանց ներկայացուցիչների հետ կնքված պայմանագրային կամ այլ համաձայնությամբ, կամ էլ գործարար պրակտիկայի, ավանդույթների կամ արդար գործելու ցանկության վրա հիմնված կառուցողական պարտականությամբ պարտավորված լինել վճարումներ կատարել (կամ տրամադրել այլ հատուցումներ) աշխատակիցներին, երբ կազմակերպությունը դադարեցնում է նրանց աշխատանքը։ Այդպիսի վճարումները ազատման նպաստներ են։