Աշխատասենյակ

Աշխատասենյակ տանը

Աշխատասենյակ, տան այն սենյակն է, որն օգտագործվում է թղթակցությունների, համակարգչային աշխատանքի կամ ընթերցանության համար։ Ավանդաբար, տան աշխատասենյակը եղել է տանտիրոջ և ընտանիքի հոր անձնական գրասենյակը կամ ընթերցասրահը, սակայն այսօր աշխատասենյակը գործածվում է ընտանեկան բիզնեսի կառավարման համար և բաց է ողջ ընտանիքի առաջ։

Դիրք և կահավորանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատասենյակը պարունակում է գրասեղան, աթոռ, համակարգիչ, լուսամփոփներ, գրքեր, գրապահարաններ և դարակներ։ Որպես աշխատասենյակ՝ սովորաբար ծառայում է լրացուցիչ ննջասենյակը, բայց շատ ժամանակակից տներ ունեն հատուկ սենյակ՝ նախատեսված աշխատասենյակի համար։ Երբեմն տան գրադարանն է գործածվում որպես աշխատասենյակ, իսկ «աշխատասենյակ» բառը նույնացնում են դպրոցներում կամ գրասենյակներում սովորելու կամ աշխատելու համար նախատեսված սենյակների հետ։

Տան մեկ սենյակը կաբինետի կամ աշխատասենյակի վերածելու գաղափարը սկիզբ է առել Վերածննդի դարաշրջանում։ Էլեկտրոնային հաղորդակցության զարգացմանը զուգընթաց, անհրաժեշտություն առաջացավ տանը ունենալ աշխատանքային տարածք, որտեղ կտեղադրվեին ֆաքսը և համակարգիչը։ Միացյալ Նահանգներում աշխատող չափահասների 30 %-ը հայտնել է, որ իրենց հիմնական գործերի որևէ մասը իրենք կատարում են տանը[1]։ Ըստ 2014 թվականի Մեծ Բրիտանիայի կառավարական վիճակագրության տվյալների՝ բացառապես տնից աշխատողների թիվը երկրում կազմում է 4.2 միլիոն, որը 31 %-ով ավելի է 1998 թվականի ցուցանիշից[2]։

Ժամանակակից գործառույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցի ազդեցությամբ վերափոխվել են նաև տան աշխատասենյակի գործառույթներն ու կահավորանքը։ 1970-ական թվականների տեխնոլոգիական հեղափոխությունը թույլ է տալիս համացանցի միջոցով, համշխարհային հիմունքներով տնից աշխատել, հաղորդակցվել, արտադրել, գնել, վաճառել և մրցակցել։ Աշխատասենյակն այսօր պարունակում է էլեկտրոնային փոստ, տեսաձայնագրող, տեսածրող, պատճենահանող սարքեր և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bureau of Labour Statistics cited p39 "Basements & Attics", 1-58923-224-0
  2. page 53 "The Economist" June 23rd 2018