Տեսակ | արգելոց, ազգային պարկ և հնավայր |
---|---|
Երկիր | Իսրայել[1] |
Վարչատարածք | Հարավային մարզ[1] և Աշկելոն |
Աշկելոն ազգային պարկ (եբրայերեն՝ גן לאומי אשקלון), ազգային պարկ Իսրայելում, գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Աշկելոն քաղաքից հարավ-արևմուտք։
Ազգային պարկը տեղակայված է Հին Աշլկելոնի տեղում։ Այն շրջապատված է 12-րդ դարի կեսերին՝ Ֆաթիմյան խալիֆայության օրոք կառուցված պարսպով։ Պարիսպն ի սկզբանե ունեցել է 2200 մետր երկարություն, 50 մետր լայնություն և 15 մետր բարձրություն։ Պարսպի մնացորդները ներկայում գտնվում են ազգային պարկի արևելյան և հարավային մասերում։
Այգու տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ քաղաքակրթությունների հնագիտական վկայություններ, որոնց ազդեցության տակ շկելոնը գտնվել է հազարամյակներով ձգված իր պատմության տարբեր դարաշրջաններում՝ ներառյալ քանանացիները, փղշտացիները, պարսիկները, փյունիկացիները, հույները, հռոմեացիները, բյուզանդացիները, մուսուլմանները, խաչակիրները։
1815 թվականին Լեդի Էսթեր Ստենհոուպն առաջին պեղումները է կատարել Պաղեստինում։ Օգտագործելով միջնադարյան իտալական ձեռագիրը՝ որպես ուղեցույց՝ նա համոզել է օսմանյան իշխանություններին թույլատրել պեղումներ կատարել ոսկե մետաղադրամների մեծ գանձ որոնելու համար, որոնք ենթադրաբար թաքցվել են Աշկելոնի մզկիթի փլատակների տակ։ Յաֆֆայի նահանգապետ Մուհամմադ-աղա Աբու Նաբբութին հրամայվել է ուղեկցել նրան։ Պեղումների երկրորդ օրը երեք կամ չորս ոտնաչափ խորության վրա հայտնաբերվել են մզկիթի ժապավենային հիմքերը, ինչպես նաև մարմարե սյուների բեկորներ, կորնթոսյան խոյակ, կավե աման և երկու փոքր կավե գավաթներ։ Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շենքի պատմությունն ունեցել է մի քանի տարբեր փուլեր։ Ըստ երևույթին, սկզբում այն եղել է հեթանոսական տաճար, այնուհետև վերածվել է եկեղեցու, ապա՝ մզկիթի։ Հիմնական գտածոն եղել է առանց գլխի հնագույն մարմարե արձանը, որն ունեցել է յոթ ֆուտ բարձրություն, և որը Ստենհոուպի հանձնարարությամբ ջարդվել է և նետվել ծովը։ 1980-ական թվականներին ենթադրվել էր, որ դա արվել է թուրքական իշխանությունների կողմից հետապնդման սպառնալիքի պատճառով[2]։
1921 թվականին Երուսաղեմի բրիտանական հնագիտության դպրոցն սկսել է պեղումներ կատարել Աշկելոնում, որոնց հիմնական նպատակը եղել են Ստենհոուպի կողմից մեկ դար առաջ հայտնաբերված օբյեկտները։ Արդյունքում հայտնաբերվել են սյուների և մարմարե արձանների մնացորդներ. ամենահին գտածոները վերաբերում են Հերովդես Մեծի ժամանակաշրջանին. հավանաբար հենց այդ ժամանակ է կառուցվել բուլեվտերիայի շենքը (քաղաքային խորհրդի ժողովի վայրը)[2]։ 1985 թվականին Հարվարդի համալսարանի հնագետ Լոուրենս Ստաջերը պեղումն է կատարել է ծովային նավահանգստում։ 2007 թվականից ի վեր պեղումների հիմնական ուղղվածությունները եղել են վաղ երկաթի դարաշրջանը և ուշ բրոնզե դարաշրջանը։ 2007 թվականին գեոռադարի օգնությամբ հայտնաբերվել են իսլամական դաժաշրջանի ամրաշինությունների մնացորդներ և հռոմեական ֆորումի տեղում կառուցված բազիլիկ։ 2009 թվականին քաղաքի միջնադարյան ամրությունները ուսումնասիրելու համար միաժամանակ օգտագործվել են գեոռադարներ և զոնդեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշկելոն (ազգային պարկ)» հոդվածին։ |
|