տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Ջեքսոն Պոլլոք |
տարի | 1950 թվական |
բարձրություն | 266,7 |
լայնություն | 525,8 |
ստեղծման վայր | Նյու Յորք |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | աբստրակտ էքսպրեսիոնիզմ[1] և գործողության գեղանկարչություն[1] |
ժանր | աբստրակցիոնիզմ և գործողության գեղանկարչություն[1] |
նյութ | enamel paint? և կտավ |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[2] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Աշնանային ռիթմ (համար 30)» (անգլ.՝ Autumn Rhythm (Number 30)), ամերիկացի նկարիչ Ջեքսոն Պոլլոքի նկարը՝ ստեղծված 1950 թվականին։ Այն աբստրակտ էքսպրեսիոնիզմ ոճի մեջ է և պահպանվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում[3]։ «Աշնանային ռիթմը» հանդիսանում է 1947-1952 թվականներին Պոլլոքի՝ նկարչության տեխնիկայի հիանալի օրինակ և հաճախ համարվում է նրա ամենահայտնի գործերից մեկը[3][4]։
«Աշնանային ռիթմը» գրվել է 1950 թվականի աշնանը Սպրիգսում (Նյու Յորքի նահանգ)՝ Պոլլոքի ստուդիայում այն նկարների շարքում, որոնք նա առաջին անգամ 1951 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ցուցադրեց Բեթի Պարսոնսի պատկերասրահում[5]։ Իր կարիերայի այդ ժամանակաշրջանում այս աշխատանքում Պոլլոքն օգտագործել է այն նույն «հոսող» տեխնիկան, ինչպես մնացած աշխատանքներում։ Այն ստեղծում էր հենց հատակին փռելով հսկայական կտավը և վրձնով ցրցողելով ներկը՝ առանց մակերեսին դիպչելու[6]։ 266,7 սմ և 525,8 սմ չափերով «Աշնանային ռիթմը» համարվում է Պոլլոքի ամենամեծ նկարներից մեկը։
«Աշնանային ռիթմի» ստեղծումը մասամբ փաստագրվել է Հանս Նամութի կողմից, ով լուսանկարել է Պոլլոքին աշխատանքի ժամանակ մի քանի ամիսների ընթացքում 1950 թվականին[7]։ Արվեստաբան Մոնիկա Բոմ-Դյուշենի խոսքով Նամութի լուսանկարները պատկերացնումներ են տալիս հաջորդականության մասին, որում Պոլլոքը լցնում էր կտավների մակերեսը, ինչպես նաև հերթականության մասին, որով փոխվում էին ներկերը։ Պոլլոքը սկսել է կտավի աջ կողմի երրորդ մասը ստեղծելով՝ նկարելով բարակ սև գծերի կծիկ, այնուհետև ավելացնելով այլ գունավոր ներկեր (հիմնականում շագանակագույն և սպիտակ, քիչ քանակությամբ փիրուզագույն)։ Նկարիչն օգտագործել է կաթեցնելու և թափելու մի քանի եղանակներ, որպեսզի ստեղծեր տարբեր տեսակի գծեր և ներկերի խտացված հատվածներ, մինչև այդ մասը չսկսեր նմանվել իր պատրաստի վիճակին։ Այնուհետև նա տեղափոխվել է կենտրոնական մաս, իսկ հետո՝ ձախ՝ օգտագործելով նույն մեթոդը։ «Աշնանային ռիթմը» ստեղծելու ողջ ընթացքում Պոլլոքը նկարել է կտավի բոլոր կողմերից[8]։
Պոլլոքը նկարին տվեց «Համար 30» անվանումը, և այն ցուցադրվեց այս անվան տակ 1951 թվականին Բեթի Պարսոնսի պատկերասրահում, ինչպես նաև 1952 թվականին Ժամանակակից արվեստի թանգարանում «15 ամերիկացիներ» ցուցադրության շրջանակներում (անգլ.՝ 15 Americans) ցուցահանդեսի շրջանակներում[3][9]։ 1947-1952 թվականներին Պոլլոքը իր գործերը համարակալում էր, այլ ոչ թե անուններ տալիս, որպեսզի հանդիսատեսի ուշադրությունը չշեղեր ենթադրյալ իմաստներով[6]։ Համարակալված նկարներ, կարծես, չէին համընկնում այն հաջորդականությանը հետ, ըստ որի ստեղծվել էին[10]։ Երբ նկարը ցուցադրվեց Սիդնի Ջենիսի պատկերասրահում 1955 թվականին, այն կրում էր «Աշնանային ռիթմ» անվանումը՝ առանց համարի հղման[3]։ Պոլլոքը չբացատրեց, թե ինչու է փոխել նկարի անվանումը. արվեստագետ Թիմոթի Կլարքը կարծում է, որ «Աշնանային ռիթմ» անվանումը մտածված է հենց Պոլլոքի կողմից, ի տարբերություն այդ շրջանի նրա մյուս որոշ գործերի, որոնք ի սկզբանե առաջադրվել են Պոլլոքին քննադատ Քլեմենտ Գրինբերգի կողմից[11]։ 195 թվականին Մետրոպոլիտեն թանգարանը ձեռք բերեց Պոլլոքի ժառանգության նկարը 20,000 ԱՄՆ դոլարի չափով և նկարչի մեկ այլ աշխատանքի դիմաց՝ «1951 թվականին թիվ 17», որն այդ ժամանակ պահվում էր թանգարանում։ Թանգարանի վարիչ Ռոբերտ Բեվերլի Հեյլը առաջարկեց և վերահսկեց գործարքը։ Այդ ժամանակվանից ի վեր, այս աշխատանքը սովորաբար ցուցադրվում է որպես «Աշնանային ռիթմ (համար 30)»[12]. С того времени эта работа обычно выставляется как «Осенний ритм (Номер 30)»[3]: