Աո լեզու

Աո
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասAo?
ԵրկրներՀնդկաստան Հնդկաստան
ՇրջաններՆագալենդ
Խոսողների քանակ261 000 մարդ (2001)[1]
Լեզվակիրների թիվը232 000[2]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFnjo
ISO 639-3njo

Աո, տիբեթ-բիրտական լեզու, որով խոսում են աո ժողովուրդները, որոնք ապրում են Հնդկաստանի Նագալենդ նահանգում։ Ethnologue-ը տեղեկացնում է, որ 2001 թվականի տվյալներով այդ լեզուն կրում է 232 000 մարդ։

Առանձնացնում են երեք հիմնական բարբառ՝ չունգլի, մոնգսեն և չանգկի։ Չունգլին ամենատարված և հեղինակավոր բարբառն է, դասավանդվում է տարածաշրջանի դպրոցներում։ Չանգկին տարածված է ընդամենը չանկգիի երեք գյուղերում։ Ջապուն և Լոնգջեմդանգը այդքան էլ հայտնի չեն։ Այդ լեզուների շատ կրողներ, իրենց բարբառների հետ միասին, տիրապետում են նաև այլ բարբառների։ Հիմնականում Չունգլին, քիչ՝ Մոնսենը։ Իրար հասկանալը կախված է բարբառից, գրեթե Աոյի բոլոր գյուղերը ունեն իրենց լեզվային առանձնահատկությունները։

Գրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականներին միսսիոներները հիմք դրեցին լատինատառ գրագրությանը, որը չի արտահայտում արտասանությունը։

1964 թվականին հրատարակվեց Աստվածաշունչը, գրված՝ տվյալ ուղղագրությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]