Աուգուստինաս Վոլդեմարաս

Աուգուստինաս Վոլդեմարաս
 
Կուսակցություն՝ Party of National Progress?
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ, պատմաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 4 (16), 1883[1]
Ծննդավայր Dysna, Novoalexandrovsky Uyezd, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր մայիսի 16, 1942(1942-05-16)[1][2] (59 տարեկան)
Վախճանի վայր Բուտիրյան բանտ, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ[3]
Քաղաքացիություն  Լիտվա
 
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Աուգուստինաս Վոլդեմարաս (լիտ.՝ Augustinas Voldemaras, ապրիլի 4 (16), 1883[1], Dysna, Novoalexandrovsky Uyezd, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 16, 1942(1942-05-16)[1][2], Բուտիրյան բանտ, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ[3]), լիտվացի գիտնական, քաղաքական գործիչ, լիտվական ֆաշիստական «Երկաթե գայլ» շարժման հիմնադիր։ Եղել է Պերմի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետի պրոֆեսոր (1916-1919 թվականներ)։ 1918 թվականին նշանակվել է Լիտվայի առաջին վարչապետ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 1926-1929 թվականներին։

Վաղ տարիներ․ Սանկտ Պետերբուրգ և Պերմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով ազնվական ընտանիքից է։ 1904 թվականին ոսկե մեդալով ավարտել է Սանկտ Պետերբուրգի գիմնազիաներից մեկը և ընդունվել Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետ։ Համալսարանն ավարտել է 1909 թվականին։ Մագիստրոսական քննությունը հանձնել է 1910 թվականին։ 1911-1914 թվականներին եղել է համալսարանի դոցենտ։ 1914-1915 թվականներին վերապատրաստումներ է անցել Իտալիայում և Շվեդիայում։

1916 թվականի սեպտեմբերին երիտասարդ տաղանդավոր գիտնականների խմբի հետ Վոլդեմարասը աշխատանքի է անցել Պետրոգրադի համալսարանի Պերմի մասնաճյուղի պատմալեզվաբանական ֆակուլտետում որպես էքստրաօրդինար պրոֆեսոր։ Հետագայում համալսարանը վերանվանվել է Պերմի համալսարանի։

1916-1917 թվականների ուսումնական տարում դասավանդել է համընդհանուր պատմության ամբիոնում, դասաժամեր ունեցել դասական լեզվաբանության ամբիոնում՝ դասավանդելով հին լեզուներ, ինչպես նաև անգլերեն։ «Տքնաջան աշխատանքի համար» Ա․Ի․ Վոլդեմարասը 1917 թվականի հունվարին պարգևատրվել է «Սուրբ Ստանիլսավի III աստիճանի» կայսերական շքանշանով, իսկ նույն տարվա օգոստոսին ստացել Պերմի համալսարանի պրոֆեսորի կոչում։

Եղել է քաղաքագետ։ Տիրապետել է մի շարք լեզուների՝ գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, շվեդերեն, իտալերեն, լեհերեն, ֆրանսերեն և այլն։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին եղել է «Լիտվացի ազգի ազգային առաջընթաց» կուսակցության հիմնադիրներից մեկը (լիտ.՝ Lietuvių tautos pažangos partija։ Մասնակցել է Պետերբուրգի լիտվական սեյի աշխատանքներին (1917 թվականի մայիսից-հունիս), հարել սեյմի աջ թևին։ 1917 թվականի սեպտեմբերին Կիևում մասնակցել է Ռուսաստանի ազգերի կոնգրեսին։ 1918 թվականի հունվարին Բրեստում մասնակցել է Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ վարվող բանակցություններին՝ մասնակցելով որպես Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության պատվիրակության խորհրդական։ Բանակցություններից հետո մեկնել է Գերմանիա։

Կառավարության գլուխ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիտվայի Հանրապետության առաջին կառավարությունը (1918)։ Աուգուստինաս Վոլդեմարասը կանգնած է ամենաաջ հատվածում։

1918 թվականի վերջին Աուգուստինաստ վերադարձել է Լիտվա և աշխատանքի անցել Լիտվայի պետական խորհրդում (լիտ.՝ Lietuvos Valstybės Taryba)։ 1918 թվականի նոյեմբերի 11-ին Պետական խորհրդի նախագահությունը հաստատել է Լիտվայի առաջին ժամանակավոր կառավարության կազմը, որը բաղկացած էր 6 նախարարներից։ Կառավարության գլուխ է նշանակվել Աուգուստինաս Վոլդեմարասը։ Նա նախարարների կաբինետը գլխավորել է մինչև 1918 թվականի դեկտեմբերի 26-ը՝ միաժամանակ իրականացնելով նաև արտաքին գործերի նախարարի լիազորությունները, իսկ որոշ ժամանակ էլ՝ պաշտպանության նախարարի։ Վիլնյուսի ուղղությամբ Կարմիր բանակի առաջխաղացումից հետո, մեկնել է Գերմանիա։

Միկոլաս Սլյավիչյուսի (1918 թվականի դեկտեմբերի 26- 1919 թվականի մարտի 12), Պրանաս Դովիդայտիսի (1919 թվականի մարտի 12- 1919 թվականի ապրիլի 12), այնուհետ 4-րդ և 5-րդ կառավարությունների կազմերում (1919 թվականի ապրիլի 12- 1920 թվականի հունիսի 19) զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

1919 թվականին տեղի ունեցած Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ գլխավորել է լիտվական պատվիրակությունը։

Դասախոսական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականից դասավանդել է Կաունաս ի բարձրագույն կուրսերում, որի հիման վրա էլ շուտով բացվել է Վիլնյուսի համալսարանը (հետագայում Վիտաուտաս Մեծի համալսարան)։ 1922-1926 թվականներին եղել է Լիտվայի համալսարանի պրոֆեսոր։ 1923 թվականին քաղաքական բովանդակությամբ հոդվածի համար փակվել է Վայրնյանի աշխատանքային ճամբարում։

Տաուտինիկների առաջնորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է տաուտինիկների՝ Լիտվայի ազգայնականների միություն ազգայնական կուսակցության (լիտ.՝ Lietuvių tautininkų sąjunga, 1924) առաջնորդներից մեկը։ Այդ կուսակցությունից 1926 թվականին ընտրվել է Լիտվայի Հանրապետության Սեյմի III գումարման պատգամավոր։ Սեյմը ցրվել է 1927 թվականի ապրիլի 12-ին։

1927 թվականին հիմնադրել է լիտվական ֆաշիստական «Երկաթե գայլ» շարժումը։

Ռազմական հեղաշրջում Լիտվայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիտվայի վարչապետ և արտաքին գործերի նախարար, պրոֆեսոր Վոլդեմարասը ժամանել է Բեռլին, որպեսզի կնքի առևտրային նոր պայմանագիր արտաքին գործերի կայսերական նախարար, դոկտոր Գուստավ Շտրեզեմանի հետ՝ Գերմանիայի և Լիտվայի միջև (1928 թվականի հունվար)։

Պետական հեղաշրջման նախաձեռնողներից մեկը (ֆաշիստական, համաձայն խորհրդային պատմագրության) եղել է 14-րդ կառավարության վարչապետ և միևնույն ժամանակ արտաքին գործերի նախարար Աուգուստինաս Վոլդեմարասը (1926 թվականի դեկտեմբերի 17- 1929 թվականի սեպտեմբերի 23)։ Վերջինս 1928 թվականի նոյեմբերի 28-ից եղել է նաև երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ 1929 թվականի մայիսի 6-ին նրա վրա հարձակում է տեղի ունեցել։ Լիտվացի ազգայնականների մյուս առաջնորդների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, 1929 թվականին հեռացվել է կառավարությունից։ 1929 թվականի վերջին ուղարկվել է Պլատլյալյայ, իսկ այնուհետ էլ բնակվել Զարասայում՝ ոստիկանության հսկողության ներքո։

1934 թվականի հունիսի 7-8-ի խռովությանը, որը ձեռնարկվել էր «Երկաթե գայլ» կազմակերպության վրա։ Ձախողումից հետո դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ 1938 թվականին, Լիտվայի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, արժանացել է համաներման և արտաքսվել երկրից։

1940 թվականի հունիսին Վոլդեմարասը վերադարձել է Լիտվա, որն արդեն իսկ գտնվում էր խորհրդային զորքերի հսկողության ներքո։ Ձերբակալվել է լիտվական խորհրդային մարմինների կողմից։ Որպես աքսորյալ բնակվել է Օրջոնիկիձեում, այնուհետ ձերբակալվել է և բանտարկվել Մոսկվայի բանտերից մեկում։ Վերադարձի ոչ հասկանալի պատճառները և ԽՍՀՄ տարածքում բնակությունը որոշ հետազոտողների համար հիմք են հանդիսանում ենթադրելու, որ Վոլդեմարասը կապ է ունեցել խորհրդային հետախուզության հետ։ Ենթադրություններն հիմնվել են նաև Վոլդեմարասը անձնական նամակներից մեկի վրա։ Մասնավորապես, ՊԱԿ-ի նախկին ծառայակից Ա․Սլավինասը գրել է․ «Աուգուստինաս Վոլդեմարասը բնակվել է Փարիզում՝ Լիտվայի կառավարությունից ստացվող թոշակի հաշվին։ Հավաքագրվել է խորհրդային հետախուզության կողմից»[4]։

Մահացել է 1942 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայի Բուտիրկայի բանտում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Lituanus — 1954. — ISSN 0024-5089
  3. 3,0 3,1 3,2 Вольдемарас Аугустинас // Вольдемарас Аугустинас (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Славинас А., Гибель Помпеи. Тель-Авив, 1997. С. 222

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուգուստինաս Վոլդեմարաս» հոդվածին։