Աուշվից-Բիրկենաու պետական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Օսվենցիմ |
Վայր | Օսվենցիմ և Բիրկենաու համակենտրոնացման ճամբար |
Կազմված է | Օսվենցիմ, Բիրկենաու համակենտրոնացման ճամբար, Visitor Service Center? և International Center for Education about Auschwitz and the Holocaust? |
Ղեկավարության նստավայր | Օսվենցիմ, Լեհաստան |
Հիմնադրվել է | հուլիսի 2, 1947 |
Մակերես | 191,97 հեկտար |
Այցելուներ | 1 430 000 մարդ |
Տնօրեն | Պյոտր Ցիվինսկի |
Կայք | auschwitz.org.pl(լեհ.) |
![]() | |
![]() |
![]() | |
Auschwitz Birkenau German Nazi Concentration and Extermination Camp (1940-1945)* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Աուշվից I ճամբարի մուտք, 2006 թվականի մայիս | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1979 (3-րդ նստաշրջան) |
Համար | 31 |
![]() ![]() | |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
«Աուշվից-Բիրկենաու պետական թանգարան» (լեհ.՝ Państwowe Muzeum Auschwitz-Birkenau), թանգարան Օսվենցիմում (գերմ.՝ Auschwitz, Աուշվից), որն ներառում է երեք հիմնական համակենտրոնացման ճամբարները՝ Աուշվից 1, Աուշվից 2 (հայտնի է նաև Աուշվից-Բիրկենաու անվամբ, գերմ.՝ Birkenau, լեհ.՝ Brzezinka, Բժեզինկա) և Աուշվից 3։ Թանգարանը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ իրականացված սպանություններին։ Աուշվից-Բիրկենաու պետական թանգարանն իր առաջ տարբեր խնդիրներ է դրել, այդ թվում և Հոլոքոստի հետազոտությունը Նացիստական ռեժիմի ժամանակահատվածում։
1947 թվականին համակենտրոնացման ճամբարները վերափոխեցին թանգարանի։ 1979 թվականին Աուշվից-Բիրկենաու պետական թանգարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս կազմեց։ Ամեն տարի թանգարան են հաճախում միլիոնից ավելի այցելու[1]։
1960 թվականից նախկին Օսվենցիմ 1 համակենտրոնացման ճամբարում գործում է այսպես կոչված «ազգային ցուցահանդես», որը ստեղծվել է Եվրոպայի առանձին երկրների կողմից, որոնք տուժել են նացիոնալ-սոցիալիզմից։ 1962 թվականին Բիրկենաու թանգարանի շուրջը, իսկ 1977 թվականին Օսվենցիմի թանգարանի շուրջը ստեղծվեց հատուկ տարածք, որպեսզի պահպանվի թանգարանի պատմական իրավիճակը։ Այդ տարածքների կարգավիճակը լեհական կառավարության կողմից հաստատվեց 1999 թվականին։ 1967 թվականին բացվեց առաջին մեծ հուշահամալիրը։ 2006 թվականին լեհական կառավարությունն արգելեց վիզաներ տրամադրել Իրանի քաղաքացիներից, որոնք ցանկանում էին այստեղ հետազոտություններ կատարել։ Արգելքի պատճառը հանդիսացավ իրանական կառավարության կողմից Հոլոքոստի պաշտոնական ժխտումը։ Թանգարանի ներկայացուցիչը հայտնեց, որ Հոլոքոստի ժխտումը վիրավորում է զոհերի հիշատակը[2]։
Աուշվից-Բիրկենաու պետական թանգարանի կառուցվածքն ունի հետևյալ տեսքը[3].
Թանգարանի ստեղծելու գործում մեծ ներդրումներ ունեցավ Օսվենցիմի նախկին կալանավոր Կազիմեշ Սմոլենը։ 1955-ից 1990 թվականներին նա թանգարանի տնօրենն էր[4]։
Այսօր թանգարանի տնօրենն է Պյոտր Ցիվինսկին[5]։ Նրա խորհրդականներն են՝ Ռաֆալ Պյուրոն[6] և Անջեյ Կացոժիկը (2012 թվականից)[7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուշվից-Բիրկենաու պետական թանգարան» հոդվածին։ |
|