Աուտիզմի կեղծ մարգարեներ անգլ.՝ Autism's False Prophets | |
---|---|
Ենթավերնագիր | Bad Science, Risky Medicine, and the Search for a Cure |
Հեղինակ | Paul A. Offit? |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | նոնֆիքշն և բժշկություն |
Թեմա | աուտիզմ, պատվաստանյութ, immunization? և շառլատանություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Columbia University Press? |
Հրատարակման տարեթիվ | 2008 |
ԳՄՍՀ | 0-231-14636-1 |
OCLC | 221961980 |
Աուտիզմի կեղծ մարգարեներ (անգլ.՝ Autism's False Prophets: Bad Science, Risky Medicine, and the Search for a Cure), 2008 թվականին ստեղծված գիրք, որի հեղինակն է պատվաստումների փորձագետ և Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի վարակաբանության բաժնի ղեկավար Պոլ Օֆֆիտը։
Հեղինակը հետաքննում և քննադատական վերլուծության է ենթարկվում սկանդալային հիպոթեզը, ըստ որի իբր թե կապ գոյութուն ունի աուտիզմի և երեխաների պատվաստման միջև։
Օֆֆիտը նկարագրում է, թե ինչով են պայմանավորված եղել MMR պատվաստման և թիոմերսալ այլ պատվաստումների կոմպոնենտների կապի մասին առաջին հայտարարութուները, ինչպես են զարգացել իրադարձությունները հետագայում, ինչպես նաև` հաջորդող գիտական հետազոտությունները, որոնք չեն հաստատել կապը հիվանդության և պատվաստումների միջև։
Գիրքը հետաքրքրություն է առաջացրել Օֆֆիտի անձի հանդեպ, դրա մասին մեծ հրապարակումներ են եղել Newsweek[1] և The Philadelphia Inquirer[2] պարբերականներում։ New York Post-ը դրական գնահատական է տվել հեղինակի աշխատանքին. «Հնարավոր է, ԱՄՆ-ում պատվաստումների ամենահամարձակ և առաջնակարգ մասնագետը` Օֆֆիտը ստիպված է զգուշանալ իր և իր հարազատների կյանքի համար»[3]։ The Wall Street Journal պարբերականը գիրքն անվանել է «անգին ժամանակագրությունը, որը բացահատում է որոշները այն բազմաթիվ մեթոդներից, որոնց օգնությամբ շահագործվում է ծնողների թուլությունը, որոնք անհանգստանում են իրենց երեխաների համար»[4]։
|