Աուրել Պլասարի ալբ․՝ Aurel Plasari | |
---|---|
Ծնվել է | 1956 |
Մասնագիտություն | թարգմանիչ և պատմաբան |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Աշխատավայր | Տիրանայի համալսարան |
Աուրել Պլասարի (ալբաներեն՝ Aurel Plasari . 1956), ալբանացի դասախոս, գիտնական[1][2], գրող[3], թարգմանիչ[4] և պրոֆեսոր[5]։
Պլասարին ծնվել է Տիրանայում[6], որտեղ էլ ավարտել է իր կրթության բոլոր մակարդակները։ Տասնյոթ տարեկանում՝ դեռ ավագ դպրոցում սովորելու տարիներին, սկսել է հրատարակել համաշխարհային գրականությունից կատարած իր թարգմանությունները։ Նա ազգությամբ առուման է[7][8]։ Կոմունիստական վարչակարգի օրոք նրանց ընտանիքը ենթարկվել է բռնաճնշումների։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա անցել է պարտադիր զինվորական ծառայությունը և քանի որ մի քանի տարի «կենսագրական» պատճառներով զրկված է եղել բարձրագույն կրթություն ստանալու իրավունքից, աշխատանքի է անցել մամուլի ամենահիմունաքային մակարդակում՝ որպես պատճենվածքի խմբագիր «Միհալ Դուրի» տպարանում։
1982 թվականից աշխատել է որպես գրական խմբագիր Ալբանիայի գրողների և նկարիչների միության օրգան «Nëntori» ամսագրում[9] 1989 թվականից աշխատել է որպես թարգմանական գրականության խմբագիր, 1990 թվականից՝ այդ նույն ամսագրում խմբագրական խորհրդի քարտուղար։
1990 թվականից միաժամանակ դասախոսել է Տիրանայի համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետում։ 1991 թվականին Իսպանիայում ավարտել է Մադրիդի «Ալկալա» համալսարանի ասպիրանտուրան, իսկ 1992 թվականին դարձել է Տիրանայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի (UT) մշտական դասախոս,զբաղեցրել է նաև փոխդեկանի պաշտոնը։ 1994 թվականին ստացել է համեմատական գրականության դոկտորի գիտական աստիճան։
Պլասարին դասախոսել է համալսարանական այնպիսի առարկաներ, ինչպիսիք են «Գեղագիտության պատմությունը» և «Գեղագիտության սկզբունքները», «Նարատոլոգիայի ներածությունը», «Ընդունման տեսությունը» և այլն։ 1995 թվականին ստացել է դոցենտի կոչում։ 1995-1996 թվականներին եղել է հրավիրյալ դասախոս Փարիզի Inalco- ինստիտուտում (Institut des Langues et Civilizations Orientales): Վերադառնալով Ալբանիա՝ շարունակել է աշխատել Տիրանայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետում։ 1998 թվականին նշանակվել է Ալբանիայի ազգային գրադարանի տնօրեն[10][11], պաշտոն, որը զբաղեցնում էր նաև 2014 թվականին[12] 2010 թվականից կրում է պրոֆեսորի կոչում։ Ալբանիայի կրթական համակարգում կազմակերպված գրադարանագիտության երկրորդ մակարդակի մագիստրատուրայում մշակել է «Ալբանագիտության ներածություն» առարկան[13]։
1990 թվականից մինչև 2014 թվականը զբաղվել է ազգային և միջազգային գիտական-ակադեմական գործունեությամբ, դասախոսություններ է կարդացել և գիտաժողովների մասնակցել տարբեր երկրներում։
Պլասարին գլխավորել է « Hylli i Dritës » մշակութային ամսագրի նոր հրատարակությունը 1993–1997 թվականներին (վերաբացումից մինչև նորից փակվելը), միաժամանակ մշակույթի տարբեր ոլորտների և քաղաքկանության մասին հոդվածներով, թղթակցություններով հանդես է եկել ազատ ալբանական մամուլում, այդ թվում՝ « Rilindja Demokratike » թերթումէ սկսած վերջինիս առաջին համարից։ 1990 թվականից սկսած նրա կողմից պատրաստվել են Fishta, Merxhani, Harapi և Beduli-պարբերականների որոշ հրատարակություններ։ Բացի այդ, ալբանա-բալկանոլոգիայի տարբեր հեղինակների հետ, ներառյալ Ջորգան, Յիրեցեկը, Գելչիչը, Սուլիոտին, Լոնդրեսը, Կոնիցան, Նադինը և Խուֆին ղեկավարել է «Մտավորականություն» շարքը (հրատարակչություն «55»):
2012 թվականին եղել է անկախության հռչակման 100-ամյակի տոնակատարության միջգերատեսչական հանձնաժողովի անդամ։
|