Աուքեյ Քոլինզ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1974 |
Ծննդավայր | Հավայի, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 19, 2016 (42 տարեկան) |
Մահվան վայր | Օուշենսայդ, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | ռազմական ակտիվիստ |
Աուքեյ Քոլինզ (անգլ.՝ Aukai Collins), կրել է նաև Աբու Մուջահիդ (անգլ.՝ Abu Mudjahid անվանումը, փետրվարի 13, 1974, Հավայի, ԱՄՆ - հուլիսի 19, 2016, Օուշենսայդ, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոջահեդ, ԱՄՆ քաղաքացի։
Ծնվել է իռլանդական ծագմամբ քրիստոնեական ընտանիքում[1][2]։ Ավարտել է միջնակարգ դպրոցի իններորդ դասարանը[3]։ 15 տարեկանում եղել է Սան Դիեգոյի ավազակախմբերից մեկի անդամ, գողության համար հայտնվել անչափահասների գաղությում, որտեղ ավագ բանտարկյալների ազդեցության տակ 18 տարեկանում ընդունել իսլամ[1][2][3][4]։
1993 թվականին մեկնել է Պակիստան, որտեղ միացել է մոջահեդներին։ Ուսումնառություն ստանալու նպատակով՝ ուղարկվել է Աֆղանստան՝ Խալիդ բին Վհալիդի վերապատրաստական կենտրոն։ Վերջինս Ալ-Կաիդայի վերապատրաստական կենտրոններից մեկն էր, որտեղ նա վերապատրաստվել և ծանոթացել է Ահմեդ Օմար Սաիդ Շեյխի հետ[1][2][3][4]։ 1995-1996 թվականներին Խատաբի հրամանատարության տակ մարտնչել է Չեչնիայում, որտեղ կորցրել է իր աջ ոտքը՝ պայթելով ականի վրա։ Մտերիմ է եղել նաև Շամիլ Բասաևի հետ[1][2][3][4]։ 1996 թվականից, երեք տարի շարունակ, համագործակցել է Կենտրոնական հետախուզական վարչության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ[1][2][3][4][5][6][7][8][9][10][11].
Կոսովոյի ազատագրման բանակի կազմակում կռվել է Կոսովոյում (տվյալներից մեկի համաձայն մինչև 1995-1996 թվականների չեչենական պատերազմը, մեկ այլ տվյալի համաձայն՝ չեչենական պատերազմից հետո)[1][2][3][4]։ 1999 թվականին մասնակցել է Երկրորդ չեչենական պատերազմ[1][2][3][5]։
Քոլինզը «Իմ ջիհադը․ ամերիկացի մոջահեդի զարմանալի ճանապարհորդության իրական պատմությունը Ուսամա բեն Լադենի վերապատրաստման ճամբարներից դեպի ՀԴԲ-ի և ԿՀՎ-ի հետ հակաահաբեկչական գործունեության» գրքի հեղինակն է, որը հրատարակվել է 2002 թվականի հունիսին[1][2][3]։ 2003 թվականին գիրքը հրատարկվել է «Իմ ջիհադը․ մի ամերիկացու ճանապարհորդությունը Ուսամա բեն Լադենի աշխարհով՝ ամերիկյան կառավարության գաղտնի լրտեսի կարգավիճակում»։ Համաձայն Քոլինզի գրքում առկա տեղեկատվության և նրա հարցազրույցներից մեկում, 1998 թվականին Քոլինզը, հետևելով Արիզոնայում գործող արաբների խմբին, ՀԴԲ-ին է փոխանցել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչիցներից մեկի՝ Հենի Հենջորի տվյալները։ ՀԴԲ-ն մի քանի անգամ հերքել է այս հայտարարությունը, սակայն հաստատել, որ Քոլինզը եղել է Արիզոնայում ՀԴԲ-ի տեղեկատվություն տրամադրողներից մեկը։ Կա վկայություն, համաձայն որի Քոլինզն առաջարկել է Արիզոնայում ստեղծել կեղծ ահաբեկիչների վերապատրաստման կենտրոն[12]։
Բրուքինգի համալսարանի սեմինարներից մեկում հանդես է եկել որպես ահաբեկչության դեմ պայքարի փորձագետ[3]։
Գրքի հրապարակումից հետո Քոլինզը դարձել է գլուխների որսորդ և 2003 թվականին ձերբակալվել Մեքսիկայում՝ ավտոմեքենայում զենք պահելու մեղադրանքով[5]։ Ազատ է արձակվել 2006 թվականի մայիսին՝ չորս տարի ազատազրկված լինելով մեքսիկական Դուրանգո նահանգում։
Ապրել է Բալթիմորում[3][4]։ Ամուսնացած է եղել, ունեցել մեկ որդի և երկու դուստր։ Դուստրերից մեկն ունեցել է Զուլիհան Էլիխադժիևայի խորթ քրոջից՝ Այշաթից[13]։
Մահացել է 2016 թվականի հուլիսի 19-ին Կալիֆոռնիայի Օուշենսայդ քաղաքում, սեպսիսից[14][15]։
|