Ապողնակ


Ապողնակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում, Բաթգյոլ լեռան լանջին։

Ապողնակի մոտակայքում էր Ապողնակի գեղատեսիլ բուժարար լիճը։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ գյուղի անունը ծագել է 2 կմ հեռավորության վրա գտնվող Ապողոն բերդի անունից։

Մեծ եղեռնի ժամանակ թուրք իշխանությունները Ապողնակի բնակիչներին տեղահան արեցին և Աստղաբերդ, Սեղանք, Օսնակ և Ծերմաք գյուղերի բնակիչների հետ կոտորեցին Քուլքանա (Քուլքան) ձորում։ Աղետից փրկվածները տարագրվեցին օտար երկրներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 75 տուն՝ 1000 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ, արհեստներով՝ կտավագործությամբ, ներկարարությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապողնակն ուներ աղյուսակերտ Ս. Հակոբ անունով եկեղեցի։ Ապողնակի մոտ էր գտնվում Ս. Կիրակոս դպրեվանքը (հայտնի նաև Օսնակի Ս. Կիրակոս անունով)՝ կառուցված սրբատաշ քարերով։ Պատերին կային հայերեն արձանագրություններ։

Գյուղն ուներ վարժարան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 311
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 511