Ապոստոլոս Վելիոս

Ապոստոլոս Վելիոս
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1992(1992-01-08)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Սալոնիկ, Հունաստան
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ
Համար 39
Պատանեկան կարիերա
2008 Հունաստան Իրակլիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011 Հունաստան Իրակլիս 22 (4)
2011-2014 Անգլիա Էվերթոն 22 (3)
2014  Անգլիա Բլեքփուլ 2 (0)
2014-2015 Բելգիա Լիերս 13 (1)
2015  Դանիա Վեստշելլան 16 (3)
2015-2016 Հունաստան Իրակլիս 27 (11)
2016— Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 37 (6)
Ազգային հավաքական
2008-2009 Հունաստան Հունաստան (մինչև 17) 3 (0)
2009-2011 Հունաստան Հունաստան (մինչև 19) 16 (9)
2011-2013 Հունաստան Հունաստան (մինչև 21) 24 (4)
2016— Հունաստան Հունաստան 8 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15 ապրիլի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 3 սեպտեմբերի, 2017

Ապոստոլոս Վելիոս (հուն․՝ Απόστολος Βέλλιος, հունվարի 8, 1992(1992-01-08)[1][2], Սալոնիկ, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբի և Հունաստանի հավաքականի հարձակվող։

Վելիոսը 2011 թվականին

Վելիոսն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականին «Իրակլիս» ակումբում։ Իր նորամուտը հիմնական թիմում կատարել է 2009 թվականի ապրիլի 26-ին՝ Կսանտի ակումբի դեմ խաղում, երբ դուրս է եկել փոխարինման Հունաստանի առաջնության 2008/09 մրցաշրջանի վերջին խաղում։ Իր առաջին գոլը «Իրակլիս» ակումբում խփել է 2009 թվականի նոյեմբերի 7-ին՝ «Կարաիսկակիս» մարզադաշտում գրավելով «Օլիմպիակոս» ակումբի դարպասը։

Հունաստանի առաջնության 2010/11 մրցաշրջանի կեսերին երիտասարդ հարձակվողը իր խաղով գրավել է հունական այնպիսի ակումբների ուշադրությունը, ինչպիք էին «Օլիմպիակոսը» և ԱԵԿ ակումբը, սակայն նախընտրել է կարիերան շարունակել ուրիշ առաջնությունում և 2011 թվականի հունվարի 31-ին տեղափոխվել է անգլիական «Էվերթոն» ակումբ[3], որտեղ սկսել է խաղալ երկրորդ կազմում։

«Էվերթոնի» հիմնական կազմում Վելիոսն իր նորամուտը կատարել է 2011 թվականի ապրիլի 2-ին՝ դուրս գալով փոխարինման «Աստոն Վիլլա» ակումբի դեմ խաղի 80-րդ րոպեին։

«Էվերթոն» ակումբում իր առաջին գոլը Վելիոսը խփել է 2011 թվականի սեպտեմբերի 17-ին՝ «Ուիգան» ակումբի դեմ խաղում, որում «Էվերթոնը» հաղթել է 3։1 հաշվով, իսկ Վելիոսի գոլը դարձել է հաղթական։ Լիվերպուլի ակումբի կազմում իր երկրորդ գոլը Վելիոսը խփել է 2011 թվականի հոկտեմբերի 15-ին՝ գրավելով «Չելսի» ակումբի դարպասը։ Ֆուտբոլիստը դուրս է եկել փոխարինաման այն ժամանակ, երբ խաղի հաշիվը 3։0 էր հօգուտ լոնդոնյան ակումբում, և խաղադաշտ դուրս գալուց 18 վայրկյան անց նա կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը, բայց խաղն ավարտվել է «Չելսիի» հաղթանակով (1։3)։ «Էվերթոն» ակումբի կազմում Վելիոսը 2011/12 մրցաշրջանում ընդհանուր առմամբ մասնակցել է 13 խաղի, խփել 3 գոլ և ճանաչվել է ակումբի լավագույն երիտասարդ խաղացող մրցաշրջանում։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելիոսը հանդես է եկել Հունաստանի տարբեր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներում։ 2011 թվականին սկսել է խաղալ երիտասարդական հավաքականում։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի ապրիլի 5-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր գոլեր Խաղեր գոլեր Խաղեր գոլեր Խաղեր գոլեր Խաղեր գոլեր
Իրակլիս 2008/09 1 0 0 0 0 0 0 0 1 0
2009/10 9 2 0 0 0 0 0 0 9 2
2010/11 12 2 0 0 0 0 0 0 12 2
Ընդհանուր 22 4 0 0 0 0 0 0 22 4
Էվերթոն 2010/11 3 0 0 0 0 0 0 0 3 0
2011/12 13 3 2 0 0 0 0 0 15 3
2012/13 6 0 0 0 0 0 0 0 6 0
2013/14 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 22 3 2 0 0 0 0 0 24 3
Բլեքփուլ 2013/14 2 0 0 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 2 0 0 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր կարիերայում 46 7 2 0 0 0 0 0 48 7

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Էվերթոն» ակումբի տարվա երիտասարդ խաղացող – 2011/12

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. ««Эвертон» подписал 19-летнего форварда «Ираклиса»» (ռուսերեն). Sports.ru. 2011 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոստոլոս Վելիոս» հոդվածին։