Թվական | 2011 թվականի մարտի 18 — մայիսի 5 |
---|---|
Մասն է | Սիրիական ճգնաժամ |
Վայր | Դառաա, Սիրիա |
Արդյունք | Սիրական բանակի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Սիրիայի կառավարություն * Զինված ուժեր | Սիրիական ընդդիմություն ՝ |
Հրամանատարներ | |
Մահմեր Ասադ Մոհսին Մահլուֆ | Ահմադ ալ-Սայասին |
Կողմերի ուժեր | |
4-րդ զրահատանկային դիվիզիա 5-րդ զրահատանկային դիվիզիա | անհայտ է |
Ռազմական կորուստներ | |
25 սպանված 177 վիրավոր | 60-ից մինչև 135 սպանված |
Ընդհանուր կորուստներ |
Ապտամբություն Դառաայում՝ 2011 թվականի սիրիական ապտամբության օջախներից մեկը, որը բռնկվել է հարավսիրիական Դառաա քաղաքում։
Հակակառավարական ելույթներում մասնակցում էին ռադիկալ իսլամիստներ, այդ թվում ՝ սալաֆիները[1] և Սիրիայում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամներ[2], ապստամբության գլխավոր կենտրոնը դարձավ էլ-Օմարի քաղաքային մզկիթը[1], իմամը ով շեյխ Ահմեդ աս-Սայասին էր, համարվում էր անկարգություններ հրահրողը[3]։
2011 թվականի ապրիլի 25-ին զինված խմբերից տեղական բնակչության պաշտպանության և երկրի հարավում խալիֆաթի ստեղծումը կանխելու պատճառով քաղաք մտցվեցին ռազմական միավորումներ և զրահատեխնիկա[1]։ Ռազմա-ոստիկանական գործողությունը շարունակվեց մինչև մայիսի 5-ը, հետագայում զորքերը դուրս բերվեցին քաղաքից։
Դառաայում լարվածության պատճառը, որը վերաճեց լայնամասշտաբ ապստամբության, դարձավ մարտի 18-ին աշակերտների խմբի ձերբակալումը, ովքեր գրել էին հակակառավարական կարգախոսներ տների պատերին և ցանկապատերին[4]։ Հենց այդ օրը, ուրբաթօրյա աղոթքից հետո մզկիթում սկսվեցին առաջին անկարգությունները։ Ցուցարարները մեղադրում էին իշխանությանը կաշառակերության մեջ, կազմակերպելով բախումներ ոստիկանության հետ, ինչի ընթացքում զոհվեց 3 մարդ[5]։
Մարտի 20 — Ցուցարարների ամբոխն այրեց իշխող ԲԱԱՍ կուսակցության գրասենյակը, արդարադատության պալատը և մի քանի ոստիկանական բաժիններ և թալանեցին «Սիրիատել» հեռահաղորդակցական ընկերության երկու գրասենյակները։ Այդ օրը քաղաքի ներկայացուցիչները հանդիպեցին կառավարական պատվիրակությանը, որը ժամանել էր Դամասկոսից բնակիչներին ցույցերի հանգեցրած իրավիճակի հետաքննության համար։ Նրանք հանձնեցին պատվիրակության տնտեսական և քաղաքական բնույթի պահանջերով փաթեթ։ Քաղաքի հին մասն անցավ ընդդիմության վերահսկողության տակ, այնտեղ տեղադրված էլ-Օմարի մզկիթը դարձրեցին հոսպիտալ, որտեղ հասցնում էին վիրավորներին, արցունքաբեր գազ կիրառման արդյունքում[6]։
Մարտի 23 — Մարտի 23-ի առավոտյան զինյալները հարձակվեցին սանիտարական ավտոմեքենայի վրա, որը գտնվում էր էլ-Օմարի մզկիթի մոտ, արդյունքում սպանվեցին ավտոմեքենայի վարորդը, բժիշկը և փրկարարը։ Անվտանգության ուժերի աշխատակիցները կրակ բացեցին և ձերբակալեցին մի քանի զինյալների, սակայն մնացած հարձկավողներին հաջողվեց փախչել։ Գործողության արդյունքում գրավվեց մզկիթը, որտեղ հայտնաբերվեցին թաքցված զինամթերքներ և զոհված մեկ անվտանգության աշխատակից[7]։ Հետագայում, ցուցարարների դեմ, ովքեր ցույց էին անցկացվում Օմարի մզկիթի մոտ, կիրառվեց արցունքաբեր գազ, բախումների արդյունքում զոհվեց 5 մարդ[8]։ Ընդդիմության ներկայացուցիչը հայտնեց, որ այդ օրը բախումների արդյունքում զոհվեց 15 մարդ[2]։ Հենց այդ օրը երկրի նախագահ Բաշար Ասադը իր զբաղեցրած պաշտոնից ազատեց Դառաայի մարզպետին, ցավակցություն հղեց զոհվածների ընտանիքներին և խոսք տվեց գտնել և պատժել արյունահեղության պատասխանատուներին, «չնյալով ո՛չ աստիճանին և ո՛չ պաշտոնին»[9]։ Այդ օրը քաղաքում անջատվեց հեռախոսային կապը[10]։
Մարտի 25 — Facebook սոցիալական ցանցում, իրեն «Հեղափոխություն Սիրիայում 2011» անվանող մի օգտատեր, տեղադրեց կոչ «ազգային ապստամբության» ամբողջ Սիրայով[4]։ Սիրիական զորքերը կրակ բացեցին ցուցարարների վրա, այն բանից հետո, երբ հրկիզվեց ներկայիս նախագահի հոր արձանը[11]։
Մարտի 29 Սիրիայի կառավարությունը հրաժարական տվեց[12]։
Ապրիլի 3 — Դառաայի գավառի նոր մարզպետ նշանակվեց Մուհամմեդ Խալեդ ալ-Հաննուսը[13]։
Ապրիլի 8 — Զինյալների հետ բախման արդյունքում զոհվեցին 19 և վիրավորվեցին 75 ոստիկաններ[14], այդ օրը բանտարկյալները այրեցին բատի շենքը[15]։
Ապրիլի 20-ին Սիրիայի կառավարությունը չեղարկեց երկրում արտակարգ դրությունը։
Ապրիլի 25-ի գիշերը քաղաք մտցվեցին ռազմական միավորումները և զրահատեխնիկա։ Քաղաքում մտցվեց պարետային ժամ, անջատվեց ջրամատակարարումը, էլեկտրաէներգիան և հեռախոսային կապը[16]։ Ընդդիմությունը փորձեց դժվարեցնել ռազմական միավորումների շարժը, քաղաքի փողոցներում տեղադրվեցին բարրիկադներ բետոնից և ավտոմեքենաներից[17]։ Սիրիական բանակի ութ տանկ և երկու զրահատրանսպորտ շրջափակեցին Օմարի մզկիթը, զինվորները զբաղեցրեցին իրենց դիրքերը պետհաստատությունների մուտքի մոտ, տանիքներում տեղադրվեցին դիպուկահարներ։ Դառաայից հաղորդմամբ, այդ օրը զոհվեց 18 և վիրավորվեց 14 մարդ[18]։ Իրավապաշտպան Աբդուլլա Աբազիդի (Abdallah Abazid) տվյալներով, զորքերի հետ բախման արդյունքում այդ օրը զոհվեց ամենաքիչը 25 մարդ[19]։ Հենց այդ օրը հարձակման ենթարվեց ռազմական միավորումը Դառաայի հարավային արվարձանում, զոհվեց 10 զինծառայող[20]։
Ապրիլի 26 — Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով, գործողության ընթացքում զոհվեց 39 և վիրավորվեց 70 մարդ[1]։
Ապրիլի 27 — Ռազմական հրամանատարության ներկայացուցիչը հաղորդեց, որ կառավարական զորքերը Դառռայում մտել են փոխհրաձգության մեջ ծայրահեղական ահաբեկչական խմբավորումներ հետ, որոնք փակել են ճանապարհները և հարձակվել են դիրքերի վրա։ Փոխհրաձգության ընթացքում ոչնչացվեցին և ձերբակալվեցին մի քանի ահաբեկիչներ, առգրավվել են զենքեր և ռազմամթերք, ինչպես նաև զոհվել է 3 և վիրավորվել 15 զինծառայող[21]։
Ապրիլի 30 — քաղաքի կենտրոնում՝ Կարակ թաղամասում սիրիացի զինծառայողները գրոհով վերցրեցին էլ-Օմար մզկիթը, որը ավելի քան մեկ ամիս ծառայում էր որպես ապստամբության հենարան[22]։ Ձերբակալել ապստամբ առաջնորդ իմամ Ահմեդ աս-Սայսինին չհաջողվեց, նա դիմել էր փախուստի։ Փոխհրաձգության ընթացքում սպանվեցին նրա որդին և 6 զինյալներ։ Այդ օրը լսվեցին կրակոցի ձայներ քաղաքի հարավային և արևելյան մասերից, իսկ Դամասկոսից Դառաա տեղափոխվեցին տակեր[23]։
Մայիսի 1 — Ընդդիմությունը որոշում ընդունեց ճեղքել Դառաայի բլոկադան, քաղաք ուղարկելով Դառաայի մոտակայքում տեղակայված բնակավայրերից և Դամասկոսի հարավային մասից ցուցարարների շարասյուն[24]։
Մայիսի 5 — Գնդապետ Ռիյադ Հալլադը զեկուցեց քաղաքում գործողության հաջող ավարտի մասին, քաղաքից սկսվեց սիրիական բանակի զինծառայողների և զրահատեխնիկայի դուրս բերումը[25]։ Գործողության և մաքրման ժամանակ մայիսի 6-ին փոխհրաձգությունից զոհվեց 60 մարդ, 800 մարդ ձերբակալվեց[26]։
2011 թվականի մայիսին Դառաա քաղաքի մուֆթի շեյխ Ռազզակ Աբազիդը խիստ քննադատության ենթարկեց կատարական Ալ-Ջազիրա ալիքը, մեղադրելով նրանց Սիրիայում խառնաշփոթ առաջացմանը[27]։