Գյուղ | ||
---|---|---|
Ապրանք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Դերջանի գավառակ | |
Այլ անվանումներ | Աբրանք, Ապարանք, Ապրանց | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ապրանքեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ապրանք, Ապրանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում։ Գտնվում էր Մամախաթուն քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, Եփրատ գետի հովտում։
Գյուղն ավերվել, իսկ հայերը կատորվել տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, նրանց մի մասը զոհվել է, մյուսը տարագրվել տարբեր երկրներ։
XX դարի սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։ 1912 թվականին ուներ 100 տուն հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Ապրանքն ուներ Ս. Փրկիչ անունով եկեղեցի։ Գյուղի մոտ էր գտնվում Ծակքարի Ս. Դավթի վանքը, որտեղ պահպանվել է խաչարձան՝ անընթեռնելի արձանագրումթյամբ։
1870-ական թվականներից սկսած եկեղեցուն կից գործում էր վարժարան[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 512)։ |