Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ապրում ես միայն երկու անգամ You Only Live Twice | |
---|---|
Հեղինակ | Յան Ֆլեմինգ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | լրտեսական վեպ և քրեական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջեյմս Բոնդ |
Նկարագրում է | Տոկիո |
Շարք | list of James Bond novels and short stories? |
Նախորդ | Նորին մեծության գաղտնի ծառայությունում |
Հաջորդ | Ոսկե ատրճանակով մարդը |
Կազմի հեղինակ | Ռիչարդ Չոպինգ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Jonathan Cape |
Հրատարակման տարեթիվ | 1964 |
«Ապրում ես միայն երկու անգամ» (անգլ.՝ You Only Live Twice) - Յան Ֆլեմինգի տասնմեկերորդ վեպը Ջեյմս Բոնդի մասին։ Առաջին անգամ գիրքը հրատարակվել է Ջոնաթան Քեյփի կողմից 1964 թվականի մարտի 16-ին և տարբերություններ ունի Յան Ֆլեմինգի կողմից գրված իր կենդանության օրոք տպագրվելու համար։
«Ապրում ես միայն երկու անգամ» վեպը ներառում է հայտնի «Blofeld Trilogy» գլուխը։ Եռագրությունը սկսվեց «Thunderball» վեպով և ներածական «The Spy Who Loved Me» վեպով ու «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» գրքով։ Ավարտական վեպն աչքի էր ընկնում նրանով, որ այնտեղ կրկին հանդիպում է Էրնստ Ստավրո Բլոֆելդ կերպարը և նրան ցուցումներ է տալիս Ֆլեմինգի վեպերում հանդիպող ՍՊԵԿՏՐ հանցավոր կազմակերպությունը։
«Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմը նկարահանվեց «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմից առաջ։ Սա Շոն Քոններիի մասնակցությամբ հինգերորդ ֆիլմն է։
Բոնդի մասին ֆիլմերի ժամանակագրությունում «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմը դուրս եկավ «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմից առաջ, ուստի Բոնդն առաջին անգամ է դեմ առ դեմ կանգնում Բլոֆելդի հետ և անձնական վրեժի խնդիր չունի։
Հայտնի գրող Ռոալդ Դալի կողմից գրված սցենարը բավականին հեռու է գրքից. սյուժեն կառուցված է գերտերությունների տիեզերանավերի առևանգման շուրջ։ Որոշ կերպարներ (Վագր Թանակա, Դիկո Հենդերսոն, Քիսսի Սուձուկի, Բլոֆելդ) ֆիլմում հանդիպում են, իսկ ոմանք (Իրմա Բունթ)՝ ոչ, կան նաև բազմաթիվ նոր կերպաներ՝ պարոն Օսաթոն և նրա շիկահեր քարտուղարուհի Հելգան՝ ճապոնական Ակի հետախուզության լրտեսուհին, ինչպես նաև ամենուր գոյություն ունեցող Քյուն՝ իր գաջեթներով։
|