Աջեմի, որդի Աբուբեքրի (1120-ականներ, Նախիջևան - 13-րդ դար, Նախիջևան), XII դարի ճարտարապետ։ Նախիջևանում կառուցել է Ցուսուֆ իբն Կուսեյիրի (1162) և Մոմինե-խաթունի (1186) աշտարակաձև դամբարանները։ Աջեմին կարողացել է մեծ վարպետությամբ և ինքնատիպ հնարքներով լուծել ծավալային հորինվածքի, արտաքին ճարտարապետության արտահայտչականության խնդիրները (ջլաղեղներ, ջնարակած բազմագույն աղյուսի ձևավոր շարվածք, երկրաչափական օրնամենտ և այլն)։ Հին Նախիջևանում աթաբեկների շրջանից մնացած այդ դամբարանների վրայի արաբերեն հիշատակագրությունների տակ «Աջեմին իրեն քաղաքի ճարտարապետ տիտղոսով է բնորոշում. «Շինեաց Աճեամ որդի էպուպէքրի ճարտարապետ ՝նասնտւան»[1]։
- ↑ Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893, էջ 502։
- Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էշ 118։
- Усейнов М., Бретаницкий Л., Саламзаде А., История архитектуры Азербайджана, М., 1963, с, 84-85,372:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 522)։
|