Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աջենգ | |
---|---|
Որակավորում | tube zither? և heterochord half-tube zithers? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 312.22 |
Աջենգը (անգլ.՝ Ajeang, կորեերեն՝ 아쟁 ) կորեական ազգային երաժշտական գործիք է։ Այն մտնում է լարային գործիքների շարքում։
Աջենգը լարային գործիք է։ Լարերը պատրաստված են ոլորված մետաքսից։ Գործիքից ձայն ստանալու նպատակով նվագողը գործիքի աջ հատվածից լարերին է հպում փայտից պատրաստված աղեղը։ Օգտագործվող աջենգները հիմնականում ունեն ութ լար։ Ավելի վաղ ժամանակաշրջանում դրանք յոթն էին։ Հանդիպում են նաև ինը լարանի գործիքներ։ Աջենգը նվագում են գետնին նստած։ Այն ունի թավջութակին հիշեցնող հնչողություն։ Նվագողները գերադասում են օգտագործել ձիու մազով պատրաստված աղեղներ։
Աջենգը օգտագործվում է կորեական ազգային երաժշտության մեջ ինչպես նաև արիստոկրատների շրջապատում։ Ներկա ժամանակներում այն օգտագործվում է նաև ժամանակակից երաժշտություններում և ֆիլմերում։ Աջենգը նման է չինական յաժենգին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աջենգ» հոդվածին։ |
|