Քաղաք | ||
---|---|---|
Աջըգյոլ | ||
թուրքերեն՝ Acıgöl | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Նևշեհիրի մարզ | |
Համայնք | Նևշեհիրի մարզ[1][1] | |
ԲԾՄ | 1256 մ | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 5817 մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | acigol.gov.tr | |
| ||
Աջըգյոլ (թուրքերեն՝ Acıgöl, նախկինում՝ Դոբադա), քաղաք և շրջան Թուրքիայի կենտրոնական հատվածում, Նևշեհիրի մարզում։
Քաղաքը գտնվում է մարզի հարավարևմտյան հատվածում, Նևշեհիրի մարզկենտրոն համարվող Նևշեհիր քաղաքից մոտ 15 կիլոմետր հարավ-արևմուտք։ Ծովի մակարդակից քաղաքի բացարձակ բարձրությունը կազմում է 1256 մետր[2]։
Շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 497 կմ²։
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով, 2012 թվականին Աջըգյոլի բնակչությունը կազմել է 5817 մարդ, որոնցից 50,7 %-ը կազմում են տղամարդիկ, իսկ կանայք՝ համապատասխանաբար 49,3 %[3]։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների[4]։
1990 | 1997 | 2000 | 2007 | 2012 |
---|---|---|---|---|
6489 | 5946[5] | 6702 | 5821[5] | 5817 |
Աջըգյոլի տնտեսության հիմքը կազմում է գյուղատնտեսությունը։ Քաղաքի շրջակայքում աճեցվում են արևածաղիկ, սոխ, հացահատիկային և հատիկաընդեղեն բույսեր կարտոֆիլ, դդում։ Զարգացած են գինեգործությունը և այգեգործությունը։ Էական նշանակություն ունի նաև անասնապահությունը։
Ամենամոտ օդանավակայանը գտնվում է Նևշեհիր քաղաքում[2]։
Նևշեհիրի մարզի վարչական բաժանում
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աջըգյոլ» հոդվածին։ |
|