Առակ մեղուների մասին The Fable of the Bees: or, Private Vices, Publick Benefits | |
---|---|
Առակ մեղուների մասին, 3-րդ հրատարակչություն, 1724 թվական | |
Հեղինակ | Բեռնարդ դե Մանդևիլ |
Անվանվել է | Ազնիվ արատներ - հասարակական շահույթ |
Տեսակ | առակ |
Ժանր | էսսե |
Թեմա | քաղաքական գործիչ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1705 թվական |
Հրատարակում(ներ) | 1714 թվական |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Հրատարակման տարեթիվ | 1705 |
The Fable of the Bees Վիքիպահեստում |
«Առակ մեղուների մասին» կամ «Ազնիվ արատներ - հասարակական շահույթ» (անգլ.՝ The Fable of the Bees: or, Private Vices, Publick Benefits, 1714 թվական), անգլիացի գրող Բեռնարդ դե Մանդևիլի ստեղծագործությունը[1]։
Անգլիացի բժիշկ Ն. Բարբոնի «Մտորումներ առևտրի մասին» (1690 թվական) գրքում պնդվում էր, որ շռայլողությունը արատ է, որը խթանում է առևտուրը, իսկ ժլատությունը, ընդհակառակը, վնասում է կոմերցիային։ Գեղարվեստական ձևով այդ նույն գաղափարը արտահայտել է Բեռնարդ դե Մոնդևիլը՝ «Տրտնջացող փեթակը կամ Խառդախները, որոնք ազնիվ են դարձել» (The Grumbling Hive, or Knaves Turn’d Honest) երգիծանքում, որը անանուն հրատարակվել է 1705 թվականին։ 1714 թվականին, նույնպես անանուն, հրատարակվել է ստեղծագործության երկրորդ հրատարակությունը՝ «Առակ մեղուների մասին կամ Ազնիվ անձանց արատները - բարիք հասարակության համար» (The Fable of The Bees։ or, Private Vices, Public Benefits), որում այլաբանական ձևով ապացուցվում է, որ հասարակությանը, որը որոշել է խնայողության համար հրաժարվել պերճանքից և կրճատել սպառազինությունը, սպասում է թախծալի ճակատագիր։ Երկրորդ հրատարակությունը լրացվում էր քսան ծանոթագրությունով, որոնցում Մանդևիլը զարգացնում էր առակի առավել կարևոր մասերի փիլիսոփայական իմաստը։ Մանդևիլի կյանքի օրոք «Առակ մեղուների մասին» ստեղծագործությունը բազմիցս վերահրատարակվել է և ունեցել է բազմաթիվ հավելվածներ։ Վերջին հրատարակությունը թվագրվում է 1732 թվականին։ Անգլիական Միդլսեթս կոմսության երդվյալ ատենակալների դատարանի որոշմամբ 1723 թվականին առակը ճանաչվում է վնասակար։
Ռուսերեն լեզվով գիրքը հրատարակվել է 1974 թվականին՝ Ե. Ս. Լագուտինի թարգմանությամբ, «Փիլիսոփայական ժառանգություն» շարքում (Մոսկվա, «Միտք» հրատարակչություն)։ Վերահրատարակվել է 2000 թվականին՝ Ե. Ս. Լագուտինի և Ա. Լ. Սուբոտինի թարգմանությամբ, «Փիլիսոփայական մտքի հուշարձաններ» շարքում (Մոսկվա, «Գիտություն» հրատարակչություն)։
Ռուսական տարբերակում այն անվանվում է «Տրտնջացող փեթակ կամ Խարդախներ, որոնք դարձել են ազնիվ»։
Բելառուսերեն լեզվով այն թարգմանվել է 2003 թվականին[2]։