Առաջնային ճկվածք, եզրային ճկվածք, նախալեռնային ճկվածք, երկրակեղևի երկարաձիգ տեկտոնական ճկվածք՝ ծալքավոր զոնայի և պլատֆորմի միջև։
Առաջանամ է
Նստվածքների հզորությունը հասնում է մինչև 6—7 կմ։
Առաջնային ճկվածքները, որպես կանոն, անհամաչափ կառուցվածքի են. գեոսինկլինալին հարող մասի շերտերը խիստ ճմլված են նեղ ծալքերում, իսկ դեպի պլատֆորմը առաջացնում են զառիկող գմբեթներ և թմբեր, երբեմն՝ դիապիրային ծալքեր։ Առաջնային ճկվածքի բնորոշ օրինակներ են Նախակարպատները, Նախակովկասը, Նախաուրալը։
Առաջնային ճկվածքների հետ կապված են նավթի, զազի, ածխի և աղերի խոշոր հանքավայրերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 531)։ ![]() |
|