Առաքյալ (մուլտֆիլմ)

Առաքյալ
իսպ.՝ El apóstol
Տեսակմուլտֆիլմ
Ժանրերգիծանք[1], համր կինո և դրամա
ՌեժիսորQuirino Cristiani?[1]
ՍցենարիստQuirino Cristiani? և Alfonso de Laferrère?[1]
ՊրոդյուսերFederico Valle?[1]
Բեմադրող նկարիչAndrés Ducaud?[1]
ԵրկիրԱրգենտինա
Լեզուիսպաներեն
Տևողություն70 րոպե
Թվականնոյեմբերի 9, 1917[2]

«Առաքյալ» (իսպ.՝ El apóstol), 1917 թվականի արգենտինական մուլտֆիլմ, ռեժիսոր՝ Կվիրինո Կրիստիանի։ Համարվում է աշխարհի առաջին լիամետրաժ մուլտֆիլմը։

Կվիրինո Կրիստիանին իտալացի ներգաղթյալ է, նա մասնագիտացած էր քաղաքական ծաղրանկարներում։ 1916 թվականին նա ծանոթացել է և ընկերացել է այլ իտալացիների հետ, որոնցից մեկը արգենտինական կինոմատոգրաֆիայի հիմնադիր Ֆեդերիկո Վալլեն էր[3][4]։ Վալլեի ղեկավարությամբ նա նկարահանել է կարճամետրաժ անիմացիոն սատիրա «Ներխուժում Բուենոս Այրես պրովինցիա» անունով, որից հետո սկսում է խոշոր ֆիլմեր նկարահանել։

Ֆիլմում կար 58000 կադր, բացի այդ, Կրիստիանին ստեղծել է նաև շենքերի մակետներ։ Նա օգտագործել է փոխադրման մեթոդը, որը Վալլեն փորձարկել էր քաղաքական ժամանակագրություն թողարկելիս։ Ռեժիսորը նկարահանումներն անցկացրել է իր տան տանիքին, որպեսզի ստանա բնական լուսավորություն։

Թեև ֆիլմն ունեցել է որոշ հաջողություններ, կրկնօրինակների մեծ մասը գնացել է ցելյուլոիդային սանրեր պատրաստելու վրա, ինչը ընդունված էր այդ ժամանակ։ Միակ պահպանված օրինակը այրվել 1926 թվականին Վալլեի ստուդիայի հրդեհի ժամանակ։

Նախագահ Իպոլիտո Իրիգոյեն ընկնում է երկինք։ Նա ուզում էր մաքրել Բուենոս Այրեսը կաշառակերությունից և անբարոյականությունից, բայց դրա փոխարեն վերացնում է այն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bendazzi G. Foundations - The Golden AgeTaylor & Francis, 2016. — P. 87. — ISBN 978-1-138-85452-9
  2. Bendazzi G. Cartoons : one hundred years of cinema animation — 1994. — P. 48.
  3. «КВИРИНО КРИСТИАНИ: ТАЙНА ПЕРВЫХ АНИМАЦИОННЫХ ФИЛЬМОВ / QUIRINO CRISTIANI, THE MYSTERY OF THE FIRST ANIMATED MOVIES». Արխիվացված է օրիգինալից 2018-09-07-ին. Վերցված է 2019-03-20-ին.
  4. Федерико Валле

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]