Առիթմիա ռուս.՝ Аритми́я | |
---|---|
Երկիր | Ռուսաստան Ֆինլանդիա Գերմանիա |
Ժանր | դրամա |
Թվական | 2017 և ապրիլի 19, 2018 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Խլեբնիկով |
Պրոդյուսեր | Ռուբեն Դիշդիշյան, Սերգեյ Սելյանով և Նատալյա Դրոզդ |
Սցենարի հեղինակ | Բորիս Խլեբնիկով[1] և Նատալյա Մեշչանինովա |
Դերակատարներ | Ալեքսանդր Յացենկո, Իրինա Գորբաչովա, Մաքսիմ Լագաշկին, Աննա Ուկոլովա[1] և Ալեքսանդր Սամոյլենկո[1] |
Օպերատոր | Ալիշեր Խամիդխոջաև |
Տևողություն | 112 րոպե |
Բյուջե | 54 000 000 ₽ |
Շահույթ | 66 336 524 ₽[2] |
«Առիթմիա», Բորիս Խլեբնիկովի 2017 թվականին նկարահանած ֆիլմը, որը մասնակցել է Ռուսաստանի «Կինոտավր» 28-րդ բաց կինոփառատոնի գլխավոր մրցանակային ծրագրին[3] և արժանացել Գրան պրի մրցանակի[4][5]։
2017 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Արտամրցութային ծրագրեր բաժնում[6]։
Օլեգը երիտասարդ տաղանդավոր բժիշկ է։ Նրա կինը՝ Կատյան, աշխատում է հիվանդանոցի շտապ օգնության բաժնում։ Նա սիրում է Օլեգին, սակայն հոգնել է հիվանդների հանդեպ ամուսնու հոգատարությունից։ Կատյան ցանկանում է ամուսնալուծվել։ Օլեգի նոր ղեկավարը սառնասիրտ անձնավորություն է և առաջնորդվում է խիստ կանոններով։ Օլեգը չի կարող չմտածել իր հիվանդների մասին. նա պետք է կյանքեր փրկի։ Այս վերաբերմունքի համար նա նոր խնդիրներ է ունենում իր ղեկավարի հետ։ Աշխատանքային ճգնաժամը համընկնում է անձնական կյանքի ճգնաժամի հետ։
|