Առլեկինադ (ֆր.՝ arlequinade), փոքր, հիմնականում մեկ արարից բաղկացած տեսարաններից կազմված բեմական ժանր, որի գլխավոր գործող անձերն են Առլեկինը և կոմեդիա դել'արտեի մյուս դիմակ-կերպարները։ Առլեկինադն առաջացել է 17-րդ դարում Փարիզում իտալական խմբերի ազդեցությամբ, այնուհետև տարածվել է եվրոպական այլ թատրոններում՝ երբեմն ստանալով բուռլեսկ կամ կլոունադա անվանումները։ Առլեկինադի գերիշխող տարրերն են մնջախաղը, երգը և պարը[1]։