Առյուծի և Արևի շքանշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Տեսակ | շքանշան | ||||
Կարգավիճակ | չի շնորհվում | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | 1808 | ||||
Հերթականություն | |||||
Կրտսեր պարգև | Փահլավիի շքանշան | ||||
![]() |
Առյուծի և Արևի շքանշան (պարս.՝ نشان شیر و خورشید Nešān-e Šir o Xoršid), պարսկական շքանշան, որը հաստատվել է Ֆաթհ Ալի շահի կողմից 1808 թվականին[1]։ Որպես շքանշանի հիմք է ընդունվել Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի աստղին նման աստղ։
Շքանշանը լայնորեն հայտնի էր Ռուսական կայսրությունում, քանի որ Պարսկաստանի հետ կապերը շատ սերտ էին։ Շքանշանը օտարերկրացիների համար շատ մատչելի էր. այն ստացել են ռուս պաշտոնյաներն ու զինվորականները Պարսկաստան մեկնելիս։ Պարսկաստանի հետ առևտուր անող վաճառականները կարող էին պարսից հյուպատոսից արտոնագիրը գնել։ Պարսկաստանի հպատակները հազվադեպ էին պարգևատրվում այս շքանշանով։
Օտարերկրացիներին շնորհված շքանշանի տարբերանշանները տարբերվում էին պարսից հպատակների տարբերանշաններից։ Օտարերկրացիների տարբերանշանների վրա առյուծը պատկերված է խաղաղ կերպով՝ պառկած ծագող արևի ֆոնին։ Իսկ ժապավենները կանաչ գույնի էին։ Պարսկական հպատակների տարբերանշանների վրա առյուծը պատկերված է կանգնած՝ սուրը թաթում։ Շքանշանի ժապավենը կարող էր լինել կապույտ, կարմիր և սպիտակ։
1939 թվականին Շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կողմից չեղարկվել է Առյուծի և արևի շքանշանը։ Նրան փոխարինել է Հոմայունի շքանշանը։
Շքանշանն ուներ 5 աստիճան, որի տարբերանշանները տարբերվում էին աստղի ճառագայթների քանակով.
1-ին աստիճան | 2-րդ աստիճան | 3-րդ աստիճան | 4-րդ աստիճան | 5-րդ աստիճան | |
---|---|---|---|---|---|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() | |
![]() |
![]() |
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)