Առնետորս մալայալամ՝ എലിപ്പത്തായം | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 1981 |
Լեզու | մալայլամ |
Ռեժիսոր | Ադուր Գոպալակրիշնան |
Պրոդյուսեր | K. Ravindranathan Nair? |
Սցենարի հեղինակ | Ադուր Գոպալակրիշնան |
Դերակատարներ | Karamana Janardanan Nair? և Շարադա |
Օպերատոր | Մանկադա Ռավի Վարմա |
Երաժշտություն | M. B. Sreenivasan? |
Մոնտաժ | Մ․ Մանի |
Տևողություն | 116 րոպե |
Առնետորս (մալայալամ՝ എലിപ്പത്തായം), ռեժիսոր Ադուր Գոպալակրիշնանի հնդկական ֆիլմ դրաման[1]։ Շատ քննադատների կարծիքով` սա ռեժիսորի լավագույն ֆիլմերից է։ Ֆիլմը ցուցադրվել է մի քանի կինոփառատոների ժամանակ, այդ թվում` 1982 թվականի Կաննի կինոփառատոնին[2]։
Ֆիլմում ցուցադրվում է ժամանակակից ֆեոդալների գյուղական կյանքի մթնոլորտը։ Մեծ կալվածքում ապրում են եղբայրը և երկու չամուսնացած քույրերը։ Առաջին քույրը ամբողջ օրը ստրկուհու նման վարում է տնտեսության գործերը, իսկ երկրորդը տարված է դպրոցական ուսուցչով, բայց եղբայրը չի ուզում, որ նրանք ամուսնանան։ Գուցե, նա ընդհանրապես ոչինչ չի ուզում և իրեն հաշիվ չի տալիս դրանում։ Նրա մարդկային վառ բնավորությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ տանը առնետներ են հայտնվում։ Եղբայրը ոչիչ չի կարողանում անել, իսկ փոքր քույրը ստիպված է համբերատարորեն որսալ դրանց և խեղտել լճի մեջ։
Առնետորսը մետաֆոր է, որը ցույց է տալիս, թե ինչպես են կանայք հայտնվում ֆեոդալական համակարգի թակարդի մեջ։
|