Առնաուդ Կալիմուենդո ֆր․՝ Arnaud Kalimuendo-Muinga | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Առնաուդ Կալիմուենդո-Մյուինգա | |||||||||||
Ազգությունը | ֆրանսիացի | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 20, 2002 (23 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Սյուրեն, Ֆրանսիա | |||||||||||
Հասակ | 175 սմ | |||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||
Համար | 15 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Առնո Կալիմուենդո-Մյուինգա (ֆր․՝ Arnaud Kalimuendo-Muinga, հունվարի 20, 2002, Սյուրեն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Լանս ՖԱ»-ի և Ֆրանսիայի Մ21 հավաքականի կազմում։
2012 թվականի հուլիսին Կալիմուենդոն միացել է «ՊՍԺ»-ի ակադմիային։ Ակումբի Մ19 թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի երիտասարդական առաջնության շրջանակներում 16 տարեկան հասակում[1]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 2019 թվականի հուլիսի 8-ին՝ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը[2]։ Փարիզայն ակումբի կազմում նա իր նորամուտի հանդիպումն անցկացրել է 2020 թվականի սեպտեմբերի 10-ին՝ մասնակցելով «Լանս»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ փարիզյան թիմի պարտությամբ[3]։
2020 թվականի հոկտեմբերի 5-ին Առնոը երկարաձգեց իր գործող պայմանագիրը մինչև 2024 թվականը, այնուհետև վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Լանս»[4], որի կազմում իր դեբյուտը նշել է հոկտեմբերի 18-ին՝ «Լիլի» դեմ խաղում[5]։ Այդ հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով՝ «Լիլի» հաղթանակով։ Նոյեմբերի 22-ին Կալիմուեդոն դարձել է հաղթական գոլի հեղինակ «Դիժոն ՖԱ»-ի դեմ խաղում(1-0)[6]։ Հաջորդ երկու խաղերում նա կրկին դարձել է գոլի հեղիանկ, դառնալով 70 տարվա մեջ «Լանս»-ի առաջին ֆուտբոլիստը, որը Լիգա 1-ի շրջանակներում երեք խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ[7]։
2021 թվականի հունիսի 10-ին ֆուտբոլիստը վերադարձավ «ՊՍԺ»[8]։ Վերադարձից հետո իր առաջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 1-ին՝ մասնակցելով Ֆրանսիայի Սուպերգավաթի շրջանակներում կայացած «Լիլի» դեմ խաղին, որն ավարտվել է 1-0՝ «ՊՍԺ»-ի պարտությամբ[9]։ Այնուամենայնիվ, տրանսֆերային պատուհանի փակման օրը՝ օգոստոսի 31-ին, ֆուտբոլիստը նորից մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվեց «Լանս»[10]։ Հոկտեմբերի 1-ին Առնոը դարձավ դուբլի հեղինակ «Ռեյմսի» դեմ խաղում, որը նրա կարիերայի առաջին դուբլն էր[11]։
Կալիմուենդոն հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականի տարբեր տարիքային խմբերում։ Մ17 հավաքականի կազմում դարձել է Բրազիլիայում կայացած Աշխարհի Մ17 առաջնության բրոնզե մեդալակիր։ Այդ առաջնության շրջանակներում նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ Նիդեռլանդների հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով[12]։
2021 թվականի մայիսի 24-ին Առնոը հրավիրվել է Ֆրանսիայի Մ21 հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը[13]։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Այլ | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
ՊՍԺ | 2020–21 | Լիգա 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2021–22 | Լիգա1 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | |
Արդյունք | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 | ||
Լանս (վարձավճար) | 2020–21 | Լիգա 1 | 28 | 7 | 2 | 1 | — | 30 | 8 | |
2021–22 | Լիգա 1 | 5 | 2 | 0 | 0 | — | 5 | 2 | ||
Արդյունք | 33 | 9 | 2 | 1 | — | 35 | 10 | |||
Կարիերայի արդյունք | 36 | 9 | 2 | 1 | 1 | 0 | 39 | 10 |
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնո Կալիմուենդո» հոդվածին։ |
|