Առնո Քամինգա (հոլ.՝ Arno Kamminga, հոկտեմբերի 22, 1995(1995-10-22), Կաթվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի լողորդ (բրաս), Եվրոպայի առաջնության բազմակի մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն 25 մետրանոց լողավազանում։ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[1]։
4×50 մ համալիր լողի խառը փոխանցալողում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը 2017 թվականին Կոպենհագենում կայացած Եվրոպայի առաջնությունում[2][3][4]։
2019 թվականի դեկտեմբերին կայացած Եվրոպայի առաջնությունում հաղթել է 25 մետրանոց լողավազանում։ Չեմպիոն է դարձել բրասի երկու մրցատարածություններում՝ 200 և 100 մետր։ 50 մետր հեռավորության վրա նվաճել է բրոնզե մեդալ, իսկ համակցված խառը փոխանցումալողում նրա թիմը եղել է երկրորդը[5]։
2021 թվականի մայիսին կայացած Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, 100 մետր մրցատարածությունում հոլանդացի մարզիկը նվաճել է արծաթե մեդալ՝ ցույց տալով 58,10 վայրկյան ժամանակ։ 200 մետր մրցատարածությունում Առնոն կրկին դարձել է երկրորդը՝ լողալով 2:07,35 րոպեում։
Կարճ մրց․[6][7]
|
Մրցություն
|
Ժամանակ
|
Ամսաթիվ
|
Վայր
|
50 մ բրաս |
NR 25.84 |
4 դեկտեմբերի 2019 |
Գլազգո
|
100 մ բրաս |
NR 56.06 |
7 դեկտեմբերի 2019 |
Գլազգո
|
200 մ բրաս |
NR 2:01.43 |
17 դեկտեմբերի 2020 |
Ամստերդամ
|
|
Երկար մրց․[6][7]
|
Մրցություն
|
Ժամանակ
|
Ամսաթիվ
|
Վայր
|
50 մ բրաս |
NR 26.80 |
9 ապրիլի 2021 |
Էյնդհովեն
|
100 մ բրաս[8] |
NR 57.80 |
24 հուլիսի 2021 |
Տոկիո
|
200 մ բրաս |
NR 2:06.85 |
4 դեկտեմբերի 2020 |
Ռոտերդամ
|
|