Առնոլդ Ֆանկն ու նրա քարտուղարուհին ու սիրուհին՝ Էլիզաբեթ Քինդը, ում հետ ամուսնացել է 1934 թ.
Առնոլդ Ֆանկը ծնվել է 1889 թվականի մարտի 6-ին, գերմանական Ֆրանկենտալ քաղաքում[7]։
1920 թվականին Օդո Դեոդատուս Տաուեռնի, Բեռնհարդ Ֆիլինգերի և Ռոլֆ Բաուերի հետ Ֆրայբուրգում հիմնել է Berg- und Sportfilm GmbH Freiburg ընկերությունը։ Ֆանկը, որ երկրաբանական գիտությունների դոկտորի աստիճանի էր արժանացել, նկարահանում էր լեռնային, մարզական (մասնավորապես՝ դահուկավազքային) ֆիլմեր։ Նկարահանումները նրա ղեկավարությամբ կատարում էր օպերատոր Զեպ Ալգայերը, հիմնականում Ալպյան տարածաշրջանում՝ Էնգադինում, Ցերմատում, Առլբերգում, Մոնբլանի ու Պից Պալուի լանջերին։
Համաշխարհային երկու պատերազմների միջակայքում նրա ստեղծած ֆիլմերից առանձնապես հաջողված ու սիրված էին Սրբազան լեռը (1926), Պից Պալուի ճերմակ դժոխքը (1929), Ձնամրրիկ՝ Մոնբլանի վրա (1930), Ճերմակ էքստազ (1931), S.O.S. Eisberg (1933) գեղարվեստական կինոնկարները, որոնցում գլխավոր դերերը մշտապես կատարել է Լենի Ռիֆենշտալը։
Նացիստների տիրապետության ժամանակաշրջանում Ֆանկը լարված հարաբերությունների մեջ էր հայտնվել քարոզչության (պրոպագանդայի) նախարար Յոզեֆ Գեբելսի հետ, քանի որ հրաժարվել էր համագործակցել նացիստների հետ, խուսափել էր անդամագրվել նրանց կուսակցությանը։ 1934 թվականին սկսել է աշխատել «Հավերժական երազ» ֆիլմի նկարահանման վրա, ֆիլմ, որի գլխավոր հերոսն ու նրա դերակատարը ֆրանսիացի էին, և դեռ պրոդյուսերն էլ հրեա էր՝ Գրեգոր Ռաբինովիչը։ Այդ կինոնկարի հետ կապված բախումը Ֆանկին գցել է նյութական դժվարությունների մեջ, որոնց հաղթահարման նպատակով 1936 թվականին ընդունել էր Ճապոնիայի մշակույթի նախարարության առաջարկած պայմանագիրը։ Հետագայում որոշել է համագործակցել նացիստական վարչակարգի հետ, 1938-1940 թվականների նկարահանել է «Գերմանական Ռոբինզոն Կրուզոն» պրոպագանդիստական կինոնկարը, 1940 թվականի ապրիլին էլ ընդունվել է նացիոնալ-սոցիալիստական կուսակցության շարքեը[9]։
Baader, Ernst Wilhelm; Schneeberger, Hans; Allgeier, Sepp; Fanck, Arnold; Arató, Gyula (1926) Wunder des Schneeschuhs [2] Sprunglauf, Langlauf, Hamburg: Gebrüder Enoch
Fanck, Arnold (1929) Die bruchlose Deformation von Fossilien durch tektonischen Druck und ihr Einfluss auf die Bestimmung der Arten. Beobachtet und bearbeitet an den Pelecypoden der St. Galler Meeresmolasse. Zürich: Fretz
Fanck, Arnold (1932) Das Bilderbuch des Skiläufers. - 284 kinematografische Bilder vom Skilauf mit Erläuterungen und einer Einführung in eine neue Bewegungs-Fotografie. Hamburg: Gebrüder Enoch
Fanck, Arnold (1973) Er fuhrte Regie mit Gletschern, Sturmen und Lawinen; ein Filmpionier erzahlt München: Nymphenburger Verlagshandlung 3-485-01756-6
Haarstark, Gunther (1990) Dramatische Berge. Der Filmregisseur Dr. Arnold Fanck, Frankfurt M., Magisterarbeit
Horak, Jan-Christopher with Pichler, Gisela, eds. (1997) Berge, Licht und Traum. Dr. Arnold Fanck und der deutsche Bergfilm München: Bruckmann 3765430919
Rapp, Christian (1997) Höhenrausch. Der deutsche Bergfilm Wien: Sonderzahl
Haque, Kamaal (2012) Genre of the Mountain Film in A New History of German Cinema edited by Jennifer M. Kapczynski, Michael David Richardson; Boydell & Brewe 9781571135957 pp 142–147