Առվույտի մեծ երկարակնճիթ | |
Առվույտի մեծ երկարակնճիթ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Երկարակնճիթներ (Curculionidae) |
Ցեղ | Otiorhynchus |
Տեսակ | Առվույտի մեծ երկարակնճիթ (O. ligustici) |
Միջազգային անվանում | |
Otiorhynchus ligustici |
Առվույտի մեծ երկարակնճիթ, առվույտի խոտհունձ, առվույտի արմատային երկարակնճիթ (լատին․՝ Otiorhynchus ligustici), երկարակնճիթների ընտանիքի բզեզ, առավելապես հատիկաընդավոր մշակաբույսերի վնասատու։
Տարածված է Հյուսիսայաին և Միջին Եվրոպայում, Փոքր Ասիայում, Ռուսաստանի եվրոպական մասում, Հյուսիսային Կովկասում և Այսրկովկասում։
Մարմնի երկարությունը 10-13 մմ է, ծածկված է դարչնագույն թեփուկներով, վերնաթևերը սև են և միաձուլված։ Թրթուրի երկարությունը մինչև 20 մմ է, դեղնավուն սպիտակ է, կոշտ խոզանակներով։ Հողում ձմեռած բզեզները գարնանը սնվում են առվույտի, երեքնուկի և բակլազգիների ու այլ բույսերի՝ կարտոֆիլի, շաքարաճակնդեղի, խաղողի, հաղարջենու, պտղատու ծառերի վրա և այլն՝ վնասելով ծիլերը, ուտելով բողբոջները և կրծելով տերևները։ Թրթուրները կրծելով փոսիկներ և պարուրաձև անցքեր են բացում արմատների վրա և կրծոտում են մանր արմատիկները։
Առվույտի նոր ցանքատարածությունների մեկուսացում, սերմնային հատվածների սրսկում բաուզդինով, բազուլտրայով, ագրոֆոսով, վալսացիպերով և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |