Ասաի Ռյոյի ճապ.՝ 浅井了意 | |
---|---|
Ծնվել է | 1612[1] |
Վախճանվել է | հունվարի 29, 1691 |
Մասնագիտություն | վիպասան |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Ժանրեր | kanazōshi? |
Ուշագրավ աշխատանքներ | Ukiyo Monogatari? |
Asai Ryōi Վիքիպահեստում |
Ասաի Ռյոյի' (ճապ.՝ 浅井 了意 Asai Ryōi, 1612[1] - հունվարի 29, 1691), ճապոնացի բուդդայական քահանա, բանաստեղծ և գրող[2][3], թարգմանիչ, ուշ ֆեոդալական դարաշրջանի՝ Էդոյի շրջանի ճապոնական ժողովրդական նորավեպի խոշորագույն ներկայացուցիչ։
Եղել է խաղաղ ժամանակաշրջանում աշխատանքը փոխած բազում սամուրայներից մեկը։ Եղել է կրթված անձնավորություն, դարձել է վանական, ապրել Կիոտոյի Հոնսյո-ձի տաճարում։ Լավ է իմացել չինական գրականությունը։ Չինարենից ճապոներեն է թարգմանել պատմվածքներ և վեպեր։
Բացի բուդդայական թեմաներով բանաստեղծություններից, Ռյոյը գրել է արձակ ստեղծագործություններ՝ նախատեսված լայն լսարանի համար։ Համարվում է ճապոնական ժամանակակից սիրավեպերի նախակարապետը։ Իր գործերում նա քննադատել է սոցիալական անարդարությունը։
Հումորային և արկածային վեպերի, ուրվականների մասին գրքերի հեղինակ է։ Գրողի ամենահայտնի գործերն են՝ Ukiyo monogatari («Պատմվածքներ անցնող աշխարհի մասին», մոտավորապես 1661), Kanninki («Գրառումներ համառության մասին», 1655), Kōkō monogatari («Հեքիաթ լողացող աշխարհի մասին», արկածային վեպ, 1666), Otogibōko («Պատմվածքների ժողովածու», 1666), Inu hariko («Թղթե շուն», 1692), Honchō onna-kagami («Ճապոնիայի կանանց հայելին»)։
Հատկապես հանրաճանաչ է նրա՝ «Օտոգի-բոկո» ֆանտաստիկ նովելների ժողովածուն (13 գիրք, 1666)[4], որը բազմիցս ընդօրինակվել է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասաի Ռյոյի» հոդվածին։ |