Ասաֆ Հանուկա אסף חנוכה | |
---|---|
Ծնվել է | 1974[1][2][3][…] |
Ծննդավայր | Թել Ավիվ, Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Thelma Yellin High School of the Arts? և Émile Cohl School? |
Մասնագիտություն | ծաղրանկարիչ և նկարազարդող |
Պարգևներ | |
Կայք | asafhanuka.com |
Asaf Hanuka Վիքիպահեստում |
Ասաֆ Հանուկա (եբրայերեն՝ אסף חנוכה, անգլ.՝ Asaf Hanuka, 1974[1][2][3][…], Թել Ավիվ, Իսրայել) , իսրայելցի գրքի ձևավորող և ծաղրանկարիչ, որը իր երկվորյակ եղբոր՝ Թոմեր Հանուկայի (անգլ.՝ Tomer Hanuka) հետ ստեղծել է Bipolar կոմիքսը, որը առաջարկվել է The Will Eisner Comic Industry Awards, Harvey Awards և Ignatz Awards մրցանակների[4]։ Աշխատում է Vibe, Նյու Յորք Թայմս, Harvard Business Review և Wall Street Journal խոշոր լրագիրների հետ։ Իր լավագույն աշխատանքն է համարում 2006 թվականին Էդգար Քերետի ստեղծագործության հիման վրա ստեղծած «Կամիկաձե պիցերիան» գրաֆիկական վեպը։ [5]
Ժամկետային զինվորական ծառայության ժամանակ սկսել է համագործակցել իսրաելացի գրող Էդգար Քերետի հետ։ 1997 թվականին Էդգարի պատմվածքների «Զայրույթի փողոցները» ժողովածուն ձևավորել է Ասաֆը։ Նրանց հաջորդ համատեղ աշխատանքը «Կամիկաձե պիցերիան» էր, որը 2007 թվականին առաջադրվել է Էյսեր մրցանակին, թարգմանվել է անգլերեն և իսպաներեն։
Նա 2010 թվականի հունվարից ինքնակենսագրական կոմիքսներ է թողարկում, որոնք հրատարակվում են իսրաելական Calcalist բիզնես-ամսագրում։ Ասաֆ Հանուկան շահել է Illustrator ընկերության 2010 թվականի ոսկե մեդալը և տարեկան Communication Arts կատարելության մրցանակը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասաֆ Հանուկա» հոդվածին։ |
|