Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ասոր | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիք |
Ասոր, երաժշտական գործիք, որը մի քանի անգամ հիշատակվում է Աստվածաշնչում։ Ըստ տարբեր աղբյուրների և թարգմանությունների՝ այն ունի տասը լար հրաշալի նոտայով։ Ամեն անգամ, երբ հիշատակվում է ասոր գործիքը, նշվում է նաև նեբել անունը, որը նույնպես տասը լարանի գործիք է։ Աստվածաշնչում ասորի մասին հիշատակվում է երեք անգամ։ Ասորը երբեմն համեմատվում է տավիղի կամ քնարի հետ, քանի որ տեսքով հիշեցնում է այդ գործիքները։ Տարբեր հետազոտություններ են կատարվել գործիքի ճշգրիտ տեսքը նկարագրելու նպատակով, սակայն բոլորը՝ ապարդյուն։ Ըստ տարբեր աղբյուրների՝ գործիքը հիմնականում օգտագործել են ղևտացիները։ Ներկա ժամանակներում ասորը համարվում է անհետացած գործիք։
|