Ասպինձայի շրջան

Ասպինձայի շրջան
վրաց.՝ ასპინძის მუნიციპალიტეტი
Դրոշ Զինանշան


ԵրկիրՎրաստան Վրաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՍամցխե-Ջավախեթի մարզ
ՎարչկենտրոնԱսպինձա
Հիմնական լեզուՀայերեն, վրացերեն
Պաշտոնական լեզուներվրացերեն
Բնակչություն (2014)
10372 (61 տեղ)
Խտություն( 51 տեղ)
Ազգային կազմՎրացիներ 86,4 %
Հայեր 13,3 %
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի 74,8 %
Իսլամ 11,6 %
Հայ Առաքելական եկեղեցի 9,5 %[1]
Տարածք825  (27 տեղ)
Ժամային գոտիUTC+4
ՀապավումGE.SJ.AZ
ISO 3166-2 կոդ8
Հեռախոսային կոդ(364)
Փոստային ինդեքսներ0500–0599
aspindza.ge

Ասպինձայի շրջան (վրաց.՝ ასპინძის მუნიციპალიტეტი) 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանում։ Մտնում է Սամցխե-Ջավախեթի երկրամասի (մխարեի) կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Ասպինձա քաղաքն է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վերջին մարդահաշվի (2002) շրջանի բնակչությունը կազմել է 13 010։ Ըստ 2014 թվականի հունվարի 1 գնահատման բնակչությունը 10 372 մարդ է։

Էթնիկ կազմը ըստ 2014 թվականի մարդահաշվի[2]
Վրացիներ 8959 86,4 %
Հայեր 1381 13,3 %
Ռուսներ 12 0,12 %
Հույներ 7 0,07 %
Օսեր 5 0,05 %
Ուկրաինացիներ 3 0,03 %
Աբխազներ 0 -
Ադրբեջանցիներ 0 -
Քիստիններ 0 -
Եզդիներ 0 -
ընդհանուր 10 372 100,00 %

Բնակավայրերի ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպինձայի շրջանի կազմում գտնվում է 21 բնակավայր, այդ թվում 1 քաղաքատիպ ավան՝

Հայերը Ասպինձայի շրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպինձայի շրջանը կազմել է Սամցխեի արևելյան հատվածը։ XV-XVII դդ. այստեղ հայտնի էին Թմուկ (Թմկաբերդ), Ասպինձա (Ասպնջակ), Խերթվիս (Խըրթըզ) գրեթե զուտ հայաբնակ բերդաքաղաքները, երկու տասնյակից ավելի գյուղեր և ավաններ։ Օսմանյան տիրապետության ժամանակ հայերի թիվը խիստ նվազել է. 1824-ին հայեր են բնակվել միայն Խիզաբավրա, Բնելա, Վարգավ, Խերթվիս գյուղերում (ավելի ուշ աստիճանաբար վրացացել են)։ 2003 թվականի տվյալներով շրջանում ապրում է 2780 հայ, հիմնական մասը (2300)՝ Դամալայում, մասամբ՝ համանուն շրջկենտրոնում, Ածղվիթա, Ռուսթավ, Տոլոշ գյուղերում։ Դամալայի հայերը Կարինի նահանգից գաղթած վերաբնակներ են։ 1918-ին այստեղ բնակություն են հաստատել նաև Արդահանից եկած մի քանի հայ ընտանիքներ։

1918-ի թուրքական հարձակման ժամանակ Դամալան չի գաղթել, դիմադրել է՝ տալով 500-ից ավելի զոհ։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ սովորել է 460 (1985), 417 (1999), 366 (2002) աշակերտ։ 1990-ական թթ. արտագաղթը զգալիորեն ավելացել է։ Գյուղում կանգուն է Ս. Խաչ եկեղեցին (1843)։ Հայտնի են Թմկաբերդ նաև Խիզաբավրայի Ս. Սրտի Հիսուսի (հայ կաթոլիկ) և Ս. Խաչ (XII-XIII դդ.), Վարգավի Ս. Աստվածածին (հայ կաթոլիկ, 1890), Թոկի՝ XII-XIII դդ., Թմոգվիի (Թմուկ) ժայռափոր եկեղեցիները։ Դամալայում են ծնվել գրող Վ. Սաղաթելյանը, լրագրող Տ. Ֆարմանյանը և ուրիշներ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. georgia-religion2014
  2. Ethnic composition of Georgia 2014
  3. Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 552։