Ասսան Ն'Դիայ

Ասսան Ն'Դիայ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մուհամեդ Ասսան Ն'Դիան
Քաղաքացիությունը Սենեգալ Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 1, 1974(1974-08-01)[3]
Ծննդավայր Նգուեկոխ, Սենեգալ[1][2]
Մահվան ամսաթիվ փետրվարի 13, 2008(2008-02-13) (33 տարեկան)
Մահվան վայր Դակար, Սենեգալ
Հասակ 188 սմ
Քաշ 74 կգ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Սենեգալ Ժաննա դ’Արկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Մարոկկո հայտնի չէ
1995-2000 Սենեգալ Ժաննա դ’Արկ 110 (7)
2001-2003 Ուկրաինա Շախտյոր (Դոնեցկ) 56 (4)
2004-2005 Սենեգալ ԱՍԿ ? (?)
2005-2006 Սենեգալ Ժաննա դ’Արկ ? (?)
Ազգային հավաքական
1999-2001 Սենեգալ Սենեգալ 37 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ասսան Ն'Դիայ[4] (ֆր.՝ Assane N'Diaye, օգոստոսի 1, 1974(1974-08-01)[3], Nguékhokh, Sindia (arrondissement), M'bour Department, Thiès Region, Սենեգալ - փետրվարի 13, 2008(2008-02-13), Դակար, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, պաշտպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասսանի մայրը բուժքույր է եղել, իսկ հայրը՝ սրտաբան։ Հայրը նաև ուներ հիվանդանոց Փարիզում։ Ասսանը սկսել է ֆուտբոլ խաղալ փողոցում. նա այնքան է սիրել այդ սպորտի տեսակը, որ երբեմն դպրոցի դասերը թողել է՝ ֆուտբոլ խաղալու նպատակով։ 10 տարեկան հասակում ֆուտբոլիստը ընդունվում է «Ժաննա դ’Արկ» ֆուտբոլային դպրոց։ Ասսանը սկսել է ֆուտբոլը նախ որպես կիսապաշտպան, սակայն երբ նրանց թիմի կենտրոնական պաշտպանը վնասվածք է ստանում, մարզիչը նրան նշանակում որպես պաշտպան և այդ դեպքից հետո նա սկսում է մասնագիտանալ հենց այդ դիրքում։ 15 տարեկան հասակում Ասսանը ֆուտբոլ խաղալիս կոտրում է ոտքը[5]։ Ֆուտբոլիստը սովորել է բժշկական համալսարանում, սակայն չի շարունակել ուսումը։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից 2000 թվականը հանդես է եկել «Ժաննա դ’Արկ» ակումբի կազմում։ Այստեղ նա անցկացնում 110 հանդիպում և դառնում է 7 գոլի հեղինակ։ Ակումբի հետ միասին նա ճանաչվում է Սենեգալի առաջնության չեմպիոն և արծաթե մրցանակակիր։

2001-02 թվականների մրցաշրջանում Ասսանը հանդես է եկել «Շախտյորի» կազմում։ Այդ մրցաշրջանում ակումբը դառնում է Ուկրաինայի չեմպիոն, ընդ որում ոչ մի խաղում նրանք պատրություն չեն կրում։ Ասսանը մասնակցում է 23 հանդիպման և դառնում է 2 գոլի հեղինակ։ Գավաթի խաղարկությունում «Շախտյորը» նույնպես հաղթանակ է տանում և այդպիսով ոսկե դուբլ է գրանցում իր հաշվին[6]։

Ն’Դիային մի անգամ չէ, որ հրավիրել են ֆրանսիական և թուրքական ակումբներ, սակայն նա հավատարիմ է մնում «Շախտյորին»[7], չնայած 2002-03 թվականների մրցաշրջանում ակումբի անհաջողությունների։ Այն բանից հետո, երբ ակումբի մարզիչն է դառնում Միրչա Լուչեսկուն, Ասսանը չի հայտնվում ակումբի մասնակցիների թվում կրթամարզական միջոցառմանը մասնակցելու համար և շուտով ստանում է ազատ գործակալի կարգավիճակ։ Տեղեկություն կար այն մասին[2], որ նրան անհրաժեշտ է օստեոարթրոզի բուժում[6]։

2004 թվականի հուլիսին նա վերադառնում է հայրենիք, որտեղ սկսում է խաղալ նախ ԱՍԿ ակումբի և ապա «Ժաննա դ’Արկ» ակումբի կազմում[8]։ Հետո նա փորձում է հաստատվել շվեդական և ֆրանսիական ակումբներում։ 2005 թվականին լուրեր են տարածվում, թե հնարավոր է, որ նա վերադառնա «Շախտյոր» որպես մարզիչ-սելեկցիոներ Աֆրիկայում[9]։

Կարիերան հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականից 2001 թվականը Ասսանը հանդես է եկել Սենեգալի ազգային հավաքականի կազմում, որտեղ մասնակցել է 37 հանդիպման և դարձել է երեք գոլի հեղինակ։ Հավաքականի կազմում նա կրել է ավագի թևկապը[2]։

2000 թվականին մասնակցել է Գանայում և Նիգերիայում տեղի ունեցող Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում անցկացրել է չորս հանդիպում իր հավաքականի հետ միասին։ Սենեգալը խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Եգիպտոսի ազգային հավաքականին։ 1/4 եզրափակչում նրանք զիջում են Նիգերիայի ազգային հավաքականին։

Այն բանից հետո, որ Սենեգալի հավաքականը գլխավորում է Բրյունո Մետսյուն, Ասսանը այլևս չի հայտնվում թիմի հիմնական կազմում։ 2002 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության շրջանակներում Ասսանը վնասվածք է ստանում և չի կարողանում մասնակցություն ունենալ մրցաշարի հետագա պայքարին[2]։

2008 թվականի փետրվարի 13-ին Ասսանը 33 տարեկան հասակում մահանում է Դակարում[10]։ Ըստ վարկածներից մեկի նա մահացել է քնի ժամանակ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Шахтёр» скорбит» (ռուսերեն). Официальный сайт ФК «Шахтёр» (Донецк). 13.02.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 14.11.2010-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Футбол и смерть Ассана Ндиайе» (ռուսերեն). Говорит Донецк. 28.11.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 14.11.2010-ին.
  3. 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. В русскоязычных источниках встречаются также написания Ндиайе и Ндьяйе
  5. «Ассан Ндиайе: «У нас шамана нет. Может, у европейцев есть?»» (ռուսերեն). shahter2002.narod.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 14.11.2010-ին.
  6. 6,0 6,1 «Умер Ассан Ндьяйе» (ռուսերեն). Террикон. 13.02.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 14.11.2010-ին.
  7. «Агахова, Окоронкво и Ассан из «Шахтёра» не уходят» (ռուսերեն). profootball.com.ua. 23.01.2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 14.11.2010-ին.
  8. «Легионеры «Шахтёра». Часть первая» (ռուսերեն). Террикон. 10.03.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 14.11.2010-ին.
  9. «Ассан Ндиайе может стать селекционером «Шахтёра»» (ռուսերեն). UA-Футбол. 01.04.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 14.11.2010-ին.
  10. «Скончался Ассан Ндиайе» (ռուսերեն). Football.ua. 13.02.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 14.11.2010-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]