Աստերոիդի օր, ամենա,յա տոն, որը նշվում է հունիսի 30-ին։ 1908 թվականին հենց այս օրն է Երկիրը բախվել Տունգուսյան երկնաքարին, ինչը հանգեցրել է մասշտաբային աստերոիդային աղետի։ Միջազգային տեղեկատվական ընկերությունն ուղղված է աստերոիդային վտանգի լուսաբանմանը և Երկրի հետ աստերոիդների բախումները կանխելու հնարավոր մեթոդներին։ 2016 թվականի դեկտեմբերին Աստերոիդի օրը պաշտոնապես հայտարարագրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում[1][2]։
Աստերոիդի օրվա նախաձեռնողներն են ռեժիսոր Գրիգորի Ռիխտերսը, B612 հիմնադրամի գործադիր տնօրեն Դանիկա Ռեմին, ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ռասել Շվայկարթը և Queen խմբի կիթառահար և աստղաֆիզիկոս Բրայան Մեյը[3]։ Աստերոիդի օրվա հռչակագիրը ստորագրել են բազմաթիվ գիտնականներ, տեխնոլոգներ, մշակույթի գործիչներ, գործարարներ (այդ թվում՝ Ռիչարդ Դոքինզը, Ուիլյամ Սենֆորդ Նայը, Փիթեր Գեբրիելը, Ալեքսեյ Լեոնովը, Քիփ Թորնը, լորդ Մարտին Ռիսը, Բրայան Կոքսը և այլք)։
2014 թվականի փետրվարին Queen խմբի աստղաֆիզիկոս և կիթառահար Բրայան Մեյը սկսել է համագործակցել ռեժիսոր Գրիգ Ռիխտերսի հետ և գրել երաժշտական ուղեկցում իր «51 Degrees North» ֆիլմի համար (ֆիլմ-աղետ Լոնդոնում մեծ երկնաքարի ընկնելու մասին)։ 2014 թվականին Սթարմուս փառատոնում ֆիլմի ցուցադրությունից հետո Ռիխտերսը և Մեյը հայտարարել են Աստերոիդի օրվա կազմակերպման մասին։
2015 թվականի փետրվարի 15-ին Չելյաբինսկի երկնաքարի անկման երկրորդ տարելիցի կապակցությամբ Գրիգորի Ռիխտերսը ինտերակտիվ տեսանյութ է հրապարակել այդ իրադարձության մասին[3]։
Աստերոիդների օրվա աշխատանքային խումբը կազմել է «100X հռչակագիր» կոչվող փաստաթուղթը, որը կոչ է անում գիտնականներին և տեխնոլոգներին աջակցել Երկիրը աստերոիդների ապագա բախումներից փրկելու գաղափարին։ Այնուամենայնիվ, հռչակագիրը կարող են ստորագրել ոչ միայն մասնագետները, այլ նաև ցանկացած քաղաքացի, որը շահագրգռված է լուծել այդ խնդիրը։ 2017 թվականի մայիսին հռչակագիրը ստորագրել են հարյուրավոր հայտնի անձինք և տարբեր երկրների ավելի քան 40 հազար քաղաքացի։
Հռչակագրում ներկայացված է երեք հիմնական նպատակ․