Աստղային դեսանտ։ Մարսի դավաճանը անգլ.՝ Starship Troopers: Traitor of Mars | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | ռազմագիտական ֆանտաստիկա և մարտաֆիլմ |
Հիմք | Աստղային դեսանտ |
Թվական | 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սինձի Արամակի և Մասարու Մացումոտո[1] |
Սցենարի հեղինակ | Էդվարդ Նոյմայեր |
Երաժշտություն | Տեցույա Տակահասի |
Տևողություն | 88 րոպե |
Նախորդ | Աստղային դեսանտ։ Ներխուժում |
Պաշտոնական կայքէջ |
Աստղային դեսանտ. Մարսի դավաճանը (անգլ.՝ Starship Troopers: Traitor of Mars), լիամետրաժ համակարգչային ֆիլմ, նկարահանված է անիմե ոճով։ Թողարկվել է 2017 թվականին, «Ներխուժում» մուլտֆիլմի ուղղակի շարունակությունն է։
Գլխավոր դերերը հնչյունավորել են Կասպեր Վան Դինը և Դինա Մեյերը, որոնք նկարահանվել են Պաուլ Վերհուվենի «Աստղային դեսանտ» ֆիլմում[2]։ Ամերիկյան կինոասոցիացիայի վարկանիշների համակարգի ռեյտինգային նշանակումն R է, ինչը նշանակում է, որ ֆիլմը դիտելիս 16-ից ցածր անձանց համար պետք է հասուն մարդկանց ներկայություն։
«Ներխուժում» ֆիլմի իրադարձություններից հետո գեներալ Ջոնի Ռիկոյի կոչումն իջեցվում է մինչև գնդապետ, և ուղարկվում է Մարսի արբանյակ` երիտասարդ զինվորներին նախապատրաստելու համար։ Ի դժբախտություն Ռիկոյի` այս երիտասարդ զինվորներն իր մոտ վերապատրաստում անցած զինվորներից վատագույնն են։ Քանի որ Մարսը պատերազմական գոտիներից հեռու է, մոլորակի բնակիչները անակնկալի են գալիս սարդակերպերի հարձակումից։ Ռիկոն նորեկների իր խմբի հետ պետք է հետ մղեր հարձակումը։ Միևնույն ժամանակ ամերիկացի օդաչու Էմի Սինփը ցանկանում էր ոչնչացնել մոլորակը և մեղքը գցել Ջոնիի ընկեր, հետախուզության նախարար Կարլ Ջենկինսի վրա։
|