Աստված չի մահացել անգլ.՝ God's Not Dead | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա և Christian film? |
Թվական | մարտի 21, 2014 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Հարոլդ Քրոնք |
Սցենարի հեղինակ | Քերի Սոլոմոն, Չաք Կոնզելման և Հանթեր Դենիս |
Դերակատարներ | Շեյն Հարփեր[1], Դևիս Ա․ Ռ․ Ուայթ[1], Մարկո Խան[1], Վիլլի Ռոբերթսոն[1], Մայքլ Թեյթ[1], Քորի Հովարդ Ռոբերթսոն[1], Քևին Սորբո[1], Դին Քեյն[1], Քեսիդի Գիֆորդ[1], Trisha LaFache?[2], Ջիմ Գլիսոն[2], Շեյն Հարփեր, Քևին Սորբո, Դևիս Ա․ Ռ․ Ուայթ, Benjamin A. Onyango?, Դին Քեյն, Alex Aristidis?, Trisha LaFache?, Paul Kwo? և Jesse Wang? |
Օպերատոր | Brian Shanley? |
Երաժշտություն | Newsboys և Ուիլ Մյուսեր |
Մոնտաժ | Վենս Նալ |
Պատմվածքի վայր | ԱՄՆ |
Նկարահանման վայր | Լուիզիանայի պետական համալսարան, NRG Arena, Կենտրոնական Լոս Անջելես, Crypto.com Arena, Բաթոն Ռուժ և Հյուստոն |
Կինոընկերություն | Pinnacle Peak Pictures |
Տևողություն | 113 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Աստված չի մահացել» (անգլ.՝ God's Not Dead), ամերիկյան դրամա ֆիլմ, որը նկարահանվել է 2014 թվականին՝ Ռայս Բրուքսի համանուն գրքի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Հարոլդ Քրոնկը։ Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Շեյն Հարփերը, Քևին Սորբոն, Դևիդ Էնդրյու Ռոյ Ուեյթը և Դին Քեյնը։ Ֆիլմը էկրաններ է բարձրացել 2014 թվականի գարնանը «Pure Flix Entertainment»[3] կինոընկերության կողմից։
Ֆիլմի բյուջեն կազմել է 2 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ հասույթը՝ 64.7 միլիոն դոլար[4]։
Քրիստոնյա ուսանող Ջոշ Ուիթոնը փորձության է ենթարկվում փիլիսոփայության պրոֆեսոր աթեիստ Ռեդիսոնի հետ շփվելիս։ Առաջին դասի ժամանակ պրոֆեսոր Ռեդիսոնն իր ուսանողներից պահանջում է, որ վերջիններս ստորագրեն «Աստված մահացել է» հայտարարության տակ, որպեսզի առարկայի ստուգարքը ստանան։ Ջոշը հրաժարվում է։ Որպեսզի մնա դասարանում, Ջոշն ընդունում է պրոֆեսորի մարտահրավերը։ Նա պետք է պաշտպանի իր հավատը՝ Աստծո գոյության վերաբերյալ պրոֆեսորի դասախոսությունների ողջ ընթացքում։
Դերասան | Դեր |
---|---|
Շեյն Հարփեր | Ջոշ Ուիթոն |
Քևին Սորբո | պրոֆեսոր Ռեդիսոն |
Ջիմ Գլիսոն | Ուորդ Ուիթոն |
Դևիդ Էնդրյու Ռոյ Ուեյթ | քահանա Դեյվ |
Մարկո Հենլիեն | Միսրադ |
Դին Քեյն | Մարկ |
2016 թվականի ապրիլի 1-ին[5][6]՝ Զատիկի տոնի օրը[7] էկրաններ է բարձրանում «Աստված չի մահացել 2» ֆիլմը։ ֆիլմում խաղում են նախորդ կինոնկարի դերասանների մի մասը, ինչպես նաև նոր դերասաններ, որպիսիք են՝ Մելիսա Ջոան Հարթ, Ռեյ Ուայզ, Ջեսի Մեթքալֆ։
|