Աստվածուհու շարժում

Աստվածուհու պարուրաձև խորհրդանիշի տարբերակներից մեկը

Աստվածուհու շարժում, նոր հեթանոսական հոգևոր հավատալիք կամ շարժում, որ առաջացել է 1970-ական թվականներին, հիմնականում Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Շարժումը ձևավորվել է որպես արձագանք՝ հիմնական կազմակերպված կրոնի ընկալմանը, որը կապված է տղամարդկանց գերակայության հետ[1]։

Աստվածուհու շարժումը նոր հեթանոսության տարածված, ոչ կենտրոնացված ուղղություն է, որը չունի հավատքի միասնական սկզբունքներ[2]։ Հավատքի տարբեր պրակտիկաներ կան, որոնք մեծապես տարբերվում են երկրպագվող աստվածուհիների անուններով, թվով և և ծեսերով։ Որոշ աղանդներ, ինչպիսին է Դիանիկ Վիկան (անգլ.՝ Dianic Wicca), երկրպագում են միայն իգական սեռի աստվածներին, մյուսները՝ նաև արական։ Հավատքի համակարգերը, որոնք տատանվում են միաստվածականից մինչև բազմաստված և պանթեիստական՝ ավելի լայն նոր հեթանոսական համայնքի նման մի շարք աստվածաբանական տարբերություններ ունեն։ Ընդհանուր բազմակարծական հայացքներ ունեցող հետևորդը կարող է երկրպագել ցանկացած աստվածուհու՝ ցանկացած մշակույթից[3][4]։ Ելնելով իր բնութագրերից՝ Աստվածուհու շարժումը դիտվում է նաև որպես մշակութային կրոնականության ձև, որը դառնում է ավելի բազմազան, աշխարհագրականորեն բաշխված, ընտրողական և դինամիկ գործընթացում[5]։

Առաջին ալիքի ֆեմինիզմի վերելքով պայմանավորված, աստվածուհու շարժման տարբեր հեղինակներ հին հնդեվրոպացիներին ներկայացրել են որպես «նահապետական, ռազմատենչ զավթիչների, որոնք ոչնչացրել են կանանց ուտոպիստական նախապատմական աշխարհը, ներդաշնակությունը և գեղեցկությունը», օրինակ՝ այդպես են գնահատել ամերիկացի մարդաբան Ռայան Էյսլերը իր 1987 թվականի «Սայրերի գավաթը» և ամերիկացի հնագետ Մարիա Գիմբուտասը իր 1991 թվականի «Աստվածուհու քաղաքակրթությունը» գրքերում[6]։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. O’Brien, Jodi (2008). Encyclopedia of Gender and Society. Thousand Oaks, CA: SAGE Publications. ISBN 9781452266022.
  2. Reid-Bowen, Paul (2016). Goddess as Nature: Towards a Philosophical Thealogy. Oxon: Routledge. ISBN 9780754656272.
  3. Christ, Carol P. (1997). Rebirth of the Goddess: Finding Meaning in Feminist Spirituality. Routledge. ISBN 978-1-1367-6384-7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. Christ, Carol P. (2003). She Who Changes: Re-imagining the Divine in the World. Palgrave MacMillan. ISBN 978-1-4039-6083-2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. Griffin, Wendy (1999). Daughters of the Goddess: Studies of Identity, Healing, and Empowerment. Walnut Creek, CA: AltaMira Press. էջ 61. ISBN 074250347X.
  6. Anthony, David W. (2007). The Horse, the Wheel, and Language: How Bronze-Age Riders from the Eurasian Steppes Shaped the Modern World. Princeton University Press. ISBN 978-0-691-14818-2.