Ասքանազ Մռավյան

Ասքանազ Մռավյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21 1885 (հունվարի 2 1886)[1]
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 23, 1929(1929-10-23)[1] (43 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թեմական դպրոց (1906)[1] և Սանկտ Պետերբուրգի Բեխտերևի անվան հոգենյարդաբանական գիտահետազոտական ինստիտուտ (1915)[1]
Մասնագիտությունպետական գործիչ, կուսակցական աշխատող և հրապարակախոս
ԱշխատավայրԿայծ[1], Պրավդա[1] և Պայքար[1]
Զբաղեցրած պաշտոններկրթության նախարար
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
 Askanaz Mravyan Վիքիպահեստում

Ասքանազ Հարությունի Մռավյան (դեկտեմբերի 21 1885 (հունվարի 2 1886)[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 23, 1929(1929-10-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), կուսակցական և պետական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասքանազ Մռավյանի հուշարձանը Մռավյանի անվան թիվ 25 դպրոցի առջև, 2012 թ., (ապամոնտաժվել է, այժմ՝ «Ցենտրալ» էլիտար հյուրանոց և Փաստաբանների դպրոց և հանրային պաշտպանի գրասենյակ[2])

1915 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի հոգենևրոլոգիական ինստիտուտը։ 1915-1917 թվականներին եղել է բոլշևիկյան «Պայքար» թերթի խմբագիրը։ 1917 թվականին խմբագրել է «Բանվորի կռիվ» թերթը։ 1920 թվականի նոյեմբերին եղել է ՀՍԽՀ հեղկոմի կազմում, 1921-1923 թվականներին եղել է ՀՍԽՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար, որի առաջին տարում հանդիսացել է Կարսի պայմանագրի ստորագրողներից մեկը։ 1923-1929 թվականներին եղել է լուսավորության ժողկոմ և ՀՍԽՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ, միաժամանակ եղել է «Սովետական հայաստան» թերթի խմբագիրը[3]։ Եղել է ԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ասքանազ Մռավյան։ Կյանքի և գործունեության համառոտ ուրվագիծ։ Արզումանյան, Մակիչ Վահանի, Ղուկասյան, Գ., Երևան։ Հայպետհրատ, 1955[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 59—60.
  2. Մռավյանի անվան դպրոցի տեղում հյուրանոց է կառուցվել. «Փաստ»
  3. Ասքանազ Մռավյան - Հոդվածներ և ճառեր (1913-1929). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. Արզումանյան, Մակիչ Վահանի (1955). Ղուկասյան, Գ (ed.). Ասքանազ Մռավյան։ Կյանքի և գործունեության համառոտ ուրվագիծ. Երևան: Հայպետհրատ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 59
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասքանազ Մռավյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասքանազ Մռավյան» հոդվածին։