Ավագ անդամ

Ավագ անդամ կամ էլ ալդերման, օլդերման (անգլ.՝ alderman), կոմսության և կոմսության քաղաքային խորհրդի անուղղակի ընտրվող անդամն էր Անգլիայում և Ուելսում մինչև 1972 թվականի Տեղական կառավարման մասին օրենքի ընդունումը։ Քաղաքային վարչության ավագ անդամներին ընտրում էին խորհրդականները իրենց կազմից։ Նրանք կազմում էին խորհրդի մեկ երրորդը և ծառայում էին վեց տարի, ընդ որում՝ երեք տարի հետո կեսը պետք է վերըտրվեր։ Տեղական կառավարության ուղղակի ընտրության սկզբունքին հակասելու, ինչպես նաև իշխող կուսակցության կողմից քաղաքային վարչության ավագ անդամներին ընտրելու անազնիվ գործակալների պատճառով ընտրության այս կարգը վերացվեց։ Եզրը կիրառվում է նաև ԱՄՆ-ի հատկապես հյուսիս-արևելքի քաղաքների տեղական խորհրդների ընտրված ներկայացուցիչների նկատմամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան, Օքսֆորդի քաղաքագիտության և քաղաքականության բառարան (խմբ. Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Գիտանք»», 2003 — 592, էջեր 592 — 592 էջ. — 500 հատ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]