![]() | |
Տեսակ | մարզադաշտ, շենք և ճարտարապետական հուշարձան |
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Վիբորգ |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1934 |
Բացված | 1933 |
Ճարտարապետ | Ունո Ուլբերգ |
Տարողություն | 3500 |
Տնային թիմ | Ֆավորիտ |
![]() | |
![]() | |
![]() |
«Ավանգարդ», Վիբորգի կենտրոնական մարզադաշտը, որը հանդիսանում է «Ֆավորիտ» մարզական ակումբի մրցասպարեզը[1]։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Վիբորգին պաշտպանելու նպատակով 19-րդ դարում կառուցված Արևելա Վիբորգյան ամրոցները բարոյապես հնացած էին և ռազմականից անցան քաղաքացիական իշխանություններին։ Դրանց տարածքում քաղաքի գլխավոր ճարտարապետ Ունո Ուլբերգի գլխավորությամբ ֆունկցիոնալիզմի ոճով սկսեցին կառուցվել հասարակական շենքեր և շինություններ, մշակութային, կրթական և առողջապահական հաստատություններ։
Բատարեյնայա լեռան հարավային մասում գտնվող ամրոցային շինությունները դարձել էին զբոսայգու մաս, որտեղ 1931-1936 թվականներին կառուցվել էր սպորտային համալիր, որի կենտրոնական կառույցը մարզադաշտն էր, որն ընդգրկում էր ֆուտբոլի խաղադաշտը և հանդիսականների համար նախատեսված տրիբունան (5500 նստատեղ և 10,000 լրացուցիչ տեղ կանգնած դիտելու համար)։ Տրիբունայի կառուցումն ավարտվեց 1934 թվականին, բայց արդեն 1933 թվականից մարզադաշտում անցկացվում էին մարզական միջոցառումներ։
Keskusurheilukenttä («Կենտրոնական մարզադաշտ») անվանումով սպորտային համալիրը Ֆինլանդիայի չորս հիմնական մարզահամալիրներից մեկն է եղել, որտեղ անցկացվել են պետական նշանակության մրցումներ։ 1937 թվականի օգոստոսին` թեթև ատլետիկայի մրցումների երեք օրվա ընթացքում, մարզադաշտ են այցելել ավելի քան 30000 հանդիսատես, Ֆինլանդիայում գրանցված այդ ցուցանիշը գերազանցվել է միայն 1970-ականներին։ Օլիմպիական խաղերի նախօրյակին, որոնք նախատեսվել է անցկացնել Ֆինլանդիայում, 1936 թվականին Վիբորգի գլխավոր ճարտարապետ նշանակված Ռագնար Յուպույայի կողմից մշակվել է մարզահամերգային համալիրի նոր օբյեկտների նախագծեր` մարզական պալատ և համերգային դահլիճ։ Սակայն, Երկրորդ աշխարհամարտը խանգարել է իրականացնել այդ պլանները։
Խորհրդա-Ֆիննկան պատերազմների (1939-1944) տարիներին մարզահամալիրը մեծ վնասներ է կրել. քանդվել է տրիբունայի տանիքը, կրճատվել են նստատեղերի քանակը։
Հայրենական մեծ պատերազմից հետո մասամբ վերականգնված մարզադաշտը կոչվել է «Ավանգարդ»։ Մարզադաշտում անցկացվող մրցումներից էին ԽՍՀՄ Ֆուտբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունները։ Հետպատերազմյան ժամանակահատվածում առաջ է եկել մարզադաշտի հարևանությամբ մարզապալատ (լողավազանով և համերգասրահով) կառուցելու գաղափարը, սակայն, նոր մշակված նախագիծը չի իրականացել, բայց տրիբունայի տանիքը վերականգնվել է։
Ներկայումս աշխատանքներ են տարվում մարզահամալիրի վերակառուցման ուղղությամբ, որն իր մեջ ներառում է երկու ֆուտբոլադաշտ, թեթև ատլետիկական վազքուղի, թենիսի խաղադաշտ, վոլեյբոլի խաղադաշտեր, հոկեյի փակ մարզադաշտ և մարզադահլիճ։